News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին 4 նոր գիրք կհրապարակի համացանցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Պատրաստվեք խորանալ կախարդության հարուստ պատմության մեջ՝ էլեկտրոնային գրքերի օգնությամբ, որոնք կլինեն «Հարի Փոթեր. կախարդության պատմություն» գրքի շարունակությունը»,- ասվում է Pottermore կայքում:

4 գրքերի օգնությամբ ընթերցողները հետ կգնան հին ժամանակներ եւ կիմանան Հարի Փոթերի մասին պատմության հիմքում ընկած կախարդության եւ ավանդական ֆոլկլորի մասին:

Էլեկտրոնային ոչ մեծ հրատարակումներում կարելի է տեսնել նշումներ, ձեռագրեր, նկարներ եւ նկարիչ Ռոեն Դենիել Իզոնի նոր պատկերազարդումները:

Առաջին 2 գիրքը կհրապարակվի հունիսի 27-ին:

Ջոան Ռոուլինգը 7 գիրք է գրել Հարի Փոթերի մասին: Առաջին անգամ դրանք լույս են տեսել 1997-2007 թթ. եւ թարգմանվել 65 լեզվով: Ընդհանուր տպաքանակը գերազանցել է 400 միլիոնը:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ