News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի անվտանգությունը եւ կայունությունը համապատասխանում են մուսուլմանական եւ արաբական պետությունների շահերին։ Այս մասին ասել է Իրաքի նախագահ Բարհամ Սալիհը Սաուդյան Արաբիայում արաբական երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է AP-ը։

«Մենք հույս չունենք, թե Իրանի անվտանգությունը թիրախ չէ, մենք ընդհանուր սահմաններ եւ հարաբերություններ ունենք»,- ասել է նա։ «Անկեղծ ասած, հարեւան իսլամական երկրի անվտանգությունը եւ կայունությունը համապատասխանում են մուսուլմանական եւ արաբական պետությունների շահերին»։

Թեեւ Սալիհը նշել է, որ Իրաքը դատապարտում է վերջին հարձակումը սաուդյան նավթային լցանավերի դեմ, որում Էր Ռիադը մեղադրում է Իրանին, նա ընդգծել է, որ տարածաշրջանը կայունության կարիք ունի՝ հիմնված ինքնիշխանության հարգման եւ բռնությունից հրաժարման վրա։

Ավելի վաղ Իրաքն առաջարկել էր միջնորդ լինել Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ աճող լարվածության պայմաններում։

Նշենք նաեւ, որ Իրաքը հրաժարվել է սատարել գագաթաժողովի առաջնորդների հայտարարությանը՝ «իրանական ռեժիմի հանցավոր գործունեությանը դիմադարձելու» մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ