News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի աշնանային նիստը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Թուրքմենստանի մայրաքաղաքում, տեղեկացրել է գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հիմա արդեն ընթանում է ԱՊՀ երկրների համար կարեւոր այդ նիստի պատրաստությունը, հոկտեմբերի 11-ին Աշգաբադում կհավաքվեն համագործակցության երկրների նախագահները, որտեղ նախատեսվում է ընդունել մի շարք կարեւոր որոշումներ, որոնք կնպաստեն Անկախ Պետությունների Համագործակցության հետագա ամրապնդմանը»,- ասել է Լեբեդեւը մամուլի ասուլիսում, որը հրավիրվել էր ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքների հիման վրա։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհուրդը պայմանավորվել է պատրաստել միության անդամ պետությունների նորարարական համագործակցության միջազգային ծրագրի նախագիծ մինչեւ 2030 թվականի համար։

Հանդիպման մասնակիցները համաձայնագիր են կնքել միջպետական հարաբերությունների համակարգման մասին ԱՊՀ պետությունների հիմնարար հետազոտությունների ոլորտում, ինչպես նաեւ համաձայնագիր թանգարանային գործում։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ստորագրել են մի շարք համաձայնագրեր մաքսային ոլորտում եւ փոփոխությունների մասին գործող կանոններում։ Ստորագրվել է համաձայնագիր ԱՊՀ մաքսային մարմինների փոխգործակցության մասին մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ոլորտում։

Փոփոխությունները վերաբերել են համագործակցության մասնակից երկրների տարածքով տարանցման կարգին, ապրանքների մաքսային ձեւակերպման եւ մաքսային վերահսկման կարգին, մաքսային վերահսկման կանոններին մաքսային սահմաններով մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքներ տեղափոխելիս։ Ստորագրվել է նաեւ արձանագրություն ԱՊՀ-ում ապրանքների արտադրման երկրում կանոնների որոշման համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ