News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 17
USD
476.76
EUR
526.2
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


«ՎԵՏՕ» շարժման բողոքի ակցիան «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց ավարտվեց. ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենց գործողությունները շարունակական են լինելու, եւ, որ սա միայն նախազգուշական ակցիա էր:

Նշվեց, որ այս պահին մեկնում են իրենց շարժման գրասենյակ, որպեսզի անցկացնեն քննարկում հետագա գործողությունների վերաբերյալ: Նշենք, որ «ՎԵՏՕ» շարժման անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց, նրանք պահանջում էին, որ արգելվի «Բաց հասարակությունների հիմնադրամի» գործունեությունը:

«Պետք է օրենք մշակվի օտարերկրյա գործակալության ցանցի մասին:  Այս օրենքի մշակման համար դիմել ենք ԱԺ խմբակցություններին: «Իմ քայլը» դեռ չի արձագանքել, «Լուսավոր Հայաստանը» ասել է, որ գրավոր կդիմի, իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոստացել է հանդիպել եւ քննարկել այս հարցը»,- նշել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը:

Նա ասաց, որ կազմակերպված այս ցույցերի իրավական պատասխանատուն ինքն է.

«Երբ ինձ տանեն բանտ, ես կլռեմ, կնստեմ գիրք կգրեմ: Ըստ էության՝ սա  Հայաստանի Հանրապետության կառավարության շենքն է համարվում: Այստեղից է ստանում հրահանգ մեր կառավարությունը: Ես հայտարարում եմ, որ օտարերկրյա գործակալները տեղ չունեն մեր երկրում: Հասարակությանը սեւերի եւ սպիտակների բաժանելը, հասարակության միջեւ եղած անվստահությունը իրենց շնորհիվ է»,- ասաց Մալյանը:

Հիշեցնենք, որ «Բաց հասարակությունների հիմնադրամի» ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ վերջինս պատրաստվում է արգելափակել հիմնադրամի գրասենյակի մուտքը:

Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Ոստիկանության ծանուցումը, ըստ որի՝ վերջինիս հրավիրում էին Ոստիկանության կենտրոնական բաժին՝ նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով: «Սիրելի ոստիկանության հետաքննիչ Գ. Աջամօղլյան. ցավում եմ, որ չեմ կարող վաղը` 31.05.2019 թ. ներկայանալ ոստիկանության կենտրոնի բաժին, քանի որ վաղը ժամը 12:00-ին ինքնաբուխ պիկետ եմ իրականացնելու Սորոսի գրասենյակի դիմաց: Ես գալու եմ եւ արգելափակելու եմ Սորոսի հիմնադրամի մուտքը, ճիշտ այնպես, ինչպես արգելափակեցին դատարանների մուտքերը»,- հրապարակված լուսանկարին կից գրել էր Նարեկ Մալյանը:

«ՎԵՏՕ» շարժումը նաեւ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենց նպատակը Հայաստանը Սորոսի ցանցից մաքրելն է այդ օրակարգից չեն հրաժարվի անգամ եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով տապալել իրենց ակցիաները:

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայանցում ենք ստորեւ.

«ՎԵՏՕ» շարժումը հայտարարում է, որ ծիծաղելի են Սորոսի փողերով սնվող, տարիներ շարունակ ատելություն եւ թշնամանք սերմանող մարդկանց կլյաուզաները, զավեշտալի բողոքները, հաղորդումները եւ մնացած այլ իրենց հարիր կեղտոտ խաղերը:

«ՎԵՏՕ»-ն ունի սեփական գործողությունների օրակարգ, որը չի կարող փոխվել նույնիսկ այն դեպքում, եթե Ջորջ Սորոսն անձամբ հաղորդում ներկայացնի ոստիկանություն կամ փորձի իր վարձու գործակալների միջոցով խափանել մեր ակցիաները:

«ՎԵՏՕ»-ի նպատակն է մաքրել մեր պետությունը երկու կոպեկի համար երկիրը վաճառելու պատրաստ գործակալներից, Սորոսի ցանցից, որն արդեն հարմար տեղավորվել է ԱԺ-ում ու կառավարությունում, եւ այս խնդրի իրագործման ճանապարհին մեզ ոչ Լարիսա Մինասյանի հաղորդումները կարող են կանգնեցնել, ոչ էլ սորոսականների վայնասունները:

Մենք ունենք օրակարգ, որն իրագործելու ենք ճիշտ այնպես, ինչպես պլանավորում ենք: Վերջնագիր երկիրը տվող օտարներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Երկիր-«Հայկական ժամանակ». Միքայել Մինասյանի հոդվածը
Նիկոլ Փաշինյանը երկիրը կառավարում է ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղեկավարել է «Հայկական ժամանակ» օրաթերթը...
«Հրապարակ». «Իմ քայլում» շտապ հավաք է եղել. Հրայր Թովմասյանից ազատվելու երեք տարբերակ են քննարկել. Որի՞ վրա են կանգնել
Այս սցենարն իմքայլականներն առավել հավանականն են համարում…
«Իրավունք». «Լուսավոր Հայաստանը» իշխանությունից նոր ակնկալիք ունի
Հիշեցնենք, որ Վանաձորում առ այսօր քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը, իսկ...
«Փաստ». Անցումայինի «կնքահոր» գաղտնի այցը
«Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, այս օրերին Հայաստան է ժամանել անցումային արդարադատության փորձագետ Ռուբեն Կարանզան, որը Հայաստանի արդարադատության ոլորտի հետ կապված հատուկ զեկույց է պատրաստում, եւ չի բացառվում, որ առաջիկայում դրա մասին իշխանական խողովակներով փոքր «դոզաներով» տեղեկություններ նետ...
«Հրապարակ». Իշխանության եւ Վահե Գրիգորյանի միջեւ անջրպետ է առաջացել. Վերջինս համոզում է անցնել իր նամակի 2-րդ կետին
ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական իրավասու մարմիններին...
«Ժողովուրդ». Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրգործը «շրջում» քննչականներում
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ՀՔԾ-ից էլ քրգործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն...
Ամենաշատ