News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 31-ին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի ԱԳ նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը եւ Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։ Պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել՝ մասնակցելու Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը։

Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը նշել են նմանատիպ միջոցառումների կարեւորությունը՝ երկրների եւ ժողովուրդների միջեւ ջերմ բարեկամական հարաբերությունների հաստատման եւ ընդլայնման տեսանկյունից։

Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անց է կացվելու հունիսի 1-10-ն Արցախում, որին կմասնակցի 8 թիմ, այդ թվում՝ Աբխազիայի հավաքականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ