News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Կարբիի, Ուշիի եւ Օհանավանի համայնքների բնակիչները բացել են Աշտարակ-Վանաձոր միջպետական ավտոճանապարհը: Նշենք, որ այսօր՝ մայիսի 31-ին, առավոտից,  շուրջ 400 բնակիչ փակել էին ճանապարհը, եւ պահանջում էին, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հակակարկտային կայաններ հատկացնի:

Համայնքի բնակիչների հետ բանակցելու էր եկել ԱԻՆ-ի փոխնախարար Արմեն Հարությունյանը, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը եւ փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը:

Օհանավանի բնակիչ Հայկ Տեր-Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ցույցին ներկա պաշտոնյաները բնակիչներին խոստացել են, որ հունիսի 5-ին հստակ կհայտնեն  հակակարկտային կայաններ հատկացնելու ժամկետի մասին. «Վերեւի հատվածների բերքը կարկուտը լավ վնասել է: Մենք էլ, բնականաբար, անհանգստանում ենք: Եղած հրթիռները նորմալ վիճակում էլ չեն»,- ասաց բնակիչը եւ նշեց, որ եթե մինչեւ չորեքշաբթի չտան գոհացնող պատասխա, նորից փակելու են ճանապարհը:

Փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդունում է գյուղացիների մտավախությունը, բայց նպատակահարմար չի համարում ճանապարհ փակելը. «Բնության դեմ ոչինչ անել չենք կարող: Որովհետեւ այդ հրթիռները կարող են 1 օրվա կամ 1 սեզոնի համար ծառայել: Մենք գյուղացիներին հայտնեցինք, որ հրթիռներ անպայման լինելու են, բայց ստույգ ժամկետի մասին կպատասխանենք հունիսի 5-ին»,- ասաց Աթանեսյանը եւ ավելացրեց, որ քննարկումները տեղի կունենան ԱԻՆ-ում:

Տպել
Ամենաշատ