News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Օրենքը թույլ չի տալիս միեւնույն թեկնածուին երկրորդ անգամ ներկայացնել իրավասու նույն մարմինը: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով ՍԴ անդամի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրման մասին։

«Տվյալ պարագայում նախագահն երկու անգամ ներկայացրեց նույն անձին, եւ դա մեր կարծիքով օրենքի խախտում է, որովհետեւ օրենքում հստակ գրված է: Եվ դա մեզ հուշում է այն փաստարկը, որ դատական իշխանությունը փորձ էր անում հենց  օրենսդրական փոփոխության միջոցով այդ նոր բառը հանել օրենքի մեջից եւ մենք կարողացանք հաջողությամբ տապալել այդ փորձը:  Այս տրամաբանության շրջանակներում հենց դա ճնշում է նախագահի լիազորությունների նկտմամբ, իսկ նախագահն էլ չպետք է տուրք տա ճնշումներին եւ օրենքի  խախտմամբ թեկնածու չպետք է ներկայացներ»,-ասաց նա:

Տարոն Սիմոնյանի խոսքով, այն, որ բոլոր թեկնածուներին, որոնք համապատասխանում էին  օրենքով սահմանված չափանիշներին, քաղաքական մեծամասնությունը մերժեց, այստեղ մնում է մի բան մտածել, որ իրենց ուզում են բացառապես իրենց քաղաքական կողմորոշում ունեցող  թեկնածուին առաջ տանել:

«Սահմանադրական դատարանի դատավորը պետք է ապաքաղաքական անձ լինի:

Ես հիմա խոսում եմ որպես Տարոն Սիմոնյան պատգամավոր, խմբակցությունում դեռեւս քննարկումներ չեն եղել, թե ինչպես են քվեարկություն անցկացնելու, բայց չեմ կարծում, որ մենք տարբերակվող կարծիքներ կունենանք»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ