News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արմենիա Արթ Ֆեյրը, որը ներկայացնում է 30-ից ավել մասնակից ցուցասրահների և համադրողների՝ Կովկասից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և ԱՄՆ-ից, իր պաշտոնական բացումը կմեկնարկի այսօր՝ մայիսի 31-ին, Երևան Էքսպո կենտրոնում: Նպատակ ունենալով հայ հասարակությանը հաղորդակից դարձնել ժամանակակից արվեստի գործերին, ինչպես նաև խթանել Հայաստանում և տարածաշրջանում արվեստի զարգացմանը՝  Ամերիաբանկը միացել է Արմենիա Արթ Ֆեյր 2019-ին որպես Գլխավոր հովանավոր:

Արթ Ֆեյրի Արվեստի շաբաթ մշակութային ծրագրի շրջանակներում Երևանում մայիսի 25-ից մեկնարկել են արվեստին առնչվող մի շարք միջոցառումներ, որոնք շարունակվելու են մինչև հունիսի 2-ը ներառյալ: Արթ Ֆեյրի պաշտոնական բացումից՝ մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, Երևան Էքսպո կենտրոնում ներկայացվելու են ժամանակակից արվեստի մի շարք ցուցադրություններ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային պատկերասրահների կողմից: Ծրագրի շրջանակներում մեկնարկել են նաև տարբեր միջոցառումներ, այդ թվում և «Night Owl» (Գիշերային բու) արվեստի զրույցների շարքը, որը կներառի նոր արվեստի և նոր շուկաների մասին դասախոսություն՝ Լոնդոնի Sotheby արվեստի համալսարանի Արվեստի բիզնես ուսումնասիրությունների տնօրեն դոկտոր Յան Ռոբերտսոնի կողմից. միջոցառումները կուղեկցվեն ձայնային պերֆորմանսներով և շատ այլ հետաքրքիր նախաձեռնություններով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
Ամենաշատ