News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակած անձինք բացահայտվել են։ Ոստիկանությունից հայտնում է, որ կասկածյալները 4-ն են, որոնցից երկուսը ձերբակալվել են, ընդ որում ձերբակալվածներից մեկը Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակի» հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին է՝ Ալեքսեյ Բալայանը: Միջադեպի պատճառը, ըստ ոստիկանության, կենցաղային է, կողմերի միջեւ ֆինանսական հարցեր են եղել ։ Սամվել Բաբայանի գրասենյակից արձագանքեցին, թե սա որեւէ կենցաղային մակարդակի վեճ չէ, սա կրում է քաղաքական բնույթ։

Նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Վահե Գրիգորյանին ։ Սա արդեն 4-րդ թեկնածուն է, նախորդ երեքին խորհրդարանը մերժեց, քանի որ «Իմ քայլը», ըստ մամուլի, հենց Վահե Գրիգորյանին էր սպասում։

Բայց նրա թեկնածությունը, ըստ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորի, օրենքը թույլ չի տալիս։ Վահե Գրիոգրյանը մեկ անգամ առաջադրվել է այս պաշտոնում, բայց նախորդ խորհրդրանը, որտեղ իշխող ուժը հանրապետականն էր, չէր հաստատել նրա թեկնածությունը։ Երկրոդ առաջադրում օրենքը չի նախատեսում։ Ի դեպ, Վահե Գրիգորյանը իր թեկնածությունն առաջադրած Արմեն Սարգսյանին համարում է ոչ լեգիտիմ նախագահ։ 2018-ի փետրվարին, երբ Արմեն Սարգսյանը ՀՀԿ-ի կողմից առաջադրվել էր նախագահի թեկնածու, Վահե Գրիգորյանը հայտարարեց՝ նա չի կարող լինել լեգիտիմ նախագահ, որովհետեւ նրան պետք է ընտրեր ՀՀ քաղաքացին

Խորհրդարանը ստեղծեց քննիչ հանձնաժողով, որը կզբաղվի 2016-ի ապրիլյան իրադարձությունների հետաքննությամբ։ Համաձայն օրենքի, այս հանձնաժողովի լիազորությունները կիրականացնի խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը, որի նախագահն է պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Բուհերը քաղաքականացնելու մասին վեճը, որ երեկ սկսվել էր Էդմոն Մարուքյանի ելույթով, այսօր շարունակեցին «Իմ քայլի» պատգմավորը։ Նրանցից Համազասպ Դանիելյանը ամբիոնին մետեցավ մի բաժակ մածունով ։ Մարուքյանը մերժեց պարզվեց բաժակը՝ համարելով, որ Համազասպի ելույթն էր թունավոր էր՝ տոքսիկ։ Եվ պնդեց, որ «Իմ քայլը» ՀՀԿ-ի ոճով բուհերը քաղաքականացնում է  ։

Խորհրդարանի առաջ էլ ցույց էր անում ՀՅԴ Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնությունը։  Նրանք պահանջում էին  չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը: «Իմ քայլից» պատգամավորներ իրջան ցուցարաների հետ հանդիպելու, քննարկումը չստացվեց։ 

«ՎԵՏՕ» շարժումը բողոքի ակցիա է արել Սորոսի «Բաց հասարակությունների հիմնադրամի» գրասենյակի դիմաց։ Դեռ երեկ այս գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանը հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն Նարեկ Մալյանի դեմ՝ նշելով, որ նրա պատրաստվում է արգելափակել գրասենյակի մուտքը: Ոստիկանները մուտքի մոտ սպասում էին խմբին եւ թույլ չտվեցին արգելափակել ելումուտը։Վերջում ցուցարարները հայտարարեցին, որ իրենց գործողությունները շարունակական են լինելու, եւ որ սա միայն նախազգուշական ակցիա էր

Այսօր դարձյալ ճանապարհ են փակել եւ միանգամից երեք գյուղի բնակիչներ՝ Կարբիից, Ուշիից եւ Օհանավանից։ Նրանց այգիները կարկուտից տուժել էին, եւ պահանջում էին հակակարտային կայանքներ տեղադրել։ Ցուցարարների հետ բանակցելու էր եկել ԱԻՆ փոխանարարը։ Այնուամենայնիվ մի քանի օր էլ կսպասեն։ Ցուցարարները պայման դրեցին՝ մինչեւ չորեքշաբթի եթե գոհացնող պատասխան չեղավ, նորից փակելու են ճանապարհը:

Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 480 դրամ, եվրոն 535 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 603, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7ու 33 դրամ:

 

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ