News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արցախի հարցով կոշտացրեք ձեր խոսքն ու կեցվածքը երկրից դուրս, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները վկայում են հակառակի մասին։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության վերաբերյալ։

Աշոտյանի գրառման մեջ, մասնավորապես, ասված է․

«Հետաքրքրությամբ ընթերցեցի ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԱԳՆ՝ հրադադարի խախտման մեղադրանքների վերաբերյալ։

Ինչ խոսք, բովանդակությունը խիստ էր եւ հստակ։ Միաժամանակ չեմ կարող չմատնանշել մի շարք սկզբունքային նկատառումներ։

1. Տեղեկատվական դարաշրջանում արագացել է նաեւ արտաքին քաղաքական ռիթմը։ Համաձայնեք, որ ադրբեջանական ապատեղեկատվությանը 1.5 օր անց պատասխանելը ուշացած է։

2. Նման ճիշտ եւ ողջունելի կոշտությամբ հայտարարությունները պետք է հնչեն առնվազն ԱԳ նախարարի, եթե չասեմ՝ վարչապետի մակարդակով (հարգանքով Աննա Նաղդալյանի հանդեպ)։

3. Տեղին կլիներ նման հայտարարություն անել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցի ընթացքում, մինչեւ խմբի երեկվա հայտարարությունը։

4. Լավ է, որ ԱԳՆ-ն հիշատակել է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։ Սակայն դրանց մասին պետք էր հիշել միշտ, ողջ բանակցային գործընթացում։ Ստեղծվում է կայուն տպավորություն, որ գործող իշխանությունները հիշում են այդ պայմանավորվածությունների մասին միայն այն ժամանակ, երբ Դուշանբեի հայտնի «վերելակը խաթարվում» է եւ Ալիեւը հեշտությամբ իր վրայից գցում է ոտքի վրա ձեռքբերված համաձայնությունը։

5. Եւ վերջապես, Արցախի հարցով կոշտացրեք ձեր խոսքն ու կեցվածքը երկրից դուրս, քանզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունները վկայում են հակառակի մասին»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ