News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ծաղկաձորում մայիսի 31-ից հունիսի 3-ն ընթանում է «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան-համագործակցություն» 5-րդ բիզնես-համաժողովը։

Համաժողովի թեման է՝ «Եվրասիական տնտեսական միություն. համագործակցության հինգ տարի, ձեռքբերումներ եւ նոր հնարավորություններ»։ Միջոցառման ծրագիրը ներառում է լիագումար եւ սեկցիոն նիստեր, որոնց մոդերատորներն են ԵՏՄ երկրների ներկայացուցիչները Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների հետ միասին։ Նախատեսված են նաեւ երկկողմ բիզնես-հանդիպումներ։

Համաժողովն անցկացվում է ԵՏՄ ընկերությունների միջեւ գործնական նոր կապերի հաստատման, տնտեսական փոխգործակցության հրատապ հարցերի, ինչպես նաեւ պետական մարմինների ներկայացուցիչների հետ Եվրասիական տնտեսական միության շրջանակում առեւտրատնտեսական փոխգործակցության հարցերի  քննարկման նպատակով։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ղրղզստանի առեւտրատնտեսական պալատները, KAZAKH INVEST արտահանման եւ ներդրումների Ազգային գործակալությունը եւ «Ինվենցենտր» ընկերությունը։ Համաժողովը կազմակերպվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Հայաստանի եւ ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցում են պետական մարմինների, բիզնես-միությունների եւ ասոցիացիաների ներկայացուցիչներ, ԵՏՄ խոշոր ընկերությունների ղեկավարներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ