News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարան ընտրված կանանց թիվը զգալիորեն ավելացել է եւ շատ ավելին է, քան մինչեւ հիմա, բայց տղամարդիկ դեռեւս կազմում են Եվրախորհրդարանի անդամների 60 տոկոսը, գրում է The Guardian-ը՝ հղում կատարելով Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների նախնական վերլուծությանը։

Եվրախորհրդարանի պատգամավոր կանանց թիվը վերջին հինգ տարում 36 տոկոսից ավելացել է՝ կազմելով 39 տոկոս։ Եթե 2014-ին գենդերային քվոտաներ կուսակցությունների համար մտցրել էին 8 երկրներ, ապա 2019-ին այդ երկրների թիվը կազմել է 11։

Ինչպես նշում է պարբերականը՝ հղում կատարելով ընտրությունների արդյունքների նախնական վերլուծությանը, 28 անդամ պետություններից 6-ը ցուցաբերում է խորհրդարանականների հավասարակշիռ խումբ. Շվեդիա (55 տոկոս), Ֆինլանդիա (54), Ֆրանսիա (50), Սլովենաի (50), Լյուքսեմբուրգ (50) եւ Մեծ Բրիտանիա (47 տոկոս)։

Կիպրոսից ոչ մի կին խորհրդարանական չկա, Սլովակիան երկու կին է ընտրել 14 խորհրդարանականից։ Ավելի բարձր գենդերային արդյունքներ ունեն Իռլանդիան (27 տոկոս), Հունաստանը (23,8 տոկոս) եւ Բուլղարիան (29 տոկոս)։

Ինչպես նշում է պարբերականը, Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները կարող են կյանքի կոչել ԵՄ ղեկավարների կոչերը՝ ընտրել կին քաղաքական գործիչների, որոնք կկարողանային փոխարինել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին եւ Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ