News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարությունն ավելացրել է մասուրը (Rosa rugosa) բույսերի վնասակար եւ ինվազիվ տեսակների ցանկում, որի ներկրումն ու վաճառքն արգելվել է երկրում հունիսի 1-ից, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով նախարարությանը:

 «Մասուրի ներկրման եւ վաճառքի արգելքն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից, սակայն միայն եռամյա անցումային փուլից հետո այն ամբողջովի կոչնչացվի»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Այդ բուսատեսակն ի հայտ էր եկել երկրում 1990-ականներին եւ լայն տարածում էր գտել: Իշխանությունները կոչ են անում ոչնչացնել այգիներում, լողափերում, սովորական ճանապարհներին աճող մասուրն առաջիկա 3 տարիների ընթացքում:

Նույն որոշմամբ Ֆինլանդիայում նաեւ արգելվել է գայլի եւ շան հիբրիդներ պահելը, գովազդելն ու վաճառքը: Ընդ որում՝ այդ կենդանիներին, որոնք պահվել էին տան պայմաններում մինչեւ հունիսի 1-ը, կթույլատրվի տանը պահել մինչեւ կենդանու մահը: Ներկայումս Ֆինլանդիայում կա շուրջ 1000 գայլաշուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ