News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որտեղ ես աշխատել եմ, հռչակված է իր խիստ հիերարխիայով: Նախարարությունը հպարտանում էր իր բազմադարյա ավանդույթով եւ անբասիր հեղինակությամբ, Washington Examiner-ում հրապարակված հոդվածում նշում է թուրք նախկին դիվանագետ Բահադիր Գյուլենը (M. Bahadır Gülle): 

Բայց 2016 թվականի պետական հեղաշրջման փորձից հետո զտումները հանգեցրել են բարձրորակ կադրերի պակասի Թուրքիայի գրեթե բոլոր պետական հաստատություններում, ներառյալ ԱԳ նախարարությունում: Պրոֆեսիոնալ դիվանագետների ավելի քան երրորդ մասը ահաբեկիչներ են հռչակվել եւ հեռացվել:

Ամենաընդունակ եւ խոստումնալից թուրք դիվանագետներին փոխարինելու են եկել համացանցային թրոլները եւ այլք, որոնք խախտում են իրենց ընդունող երկրի օրենքները: Նոր նորմ է դարձել թուրքական հյուպատոսարաններում մարդկանց ծեծելը: Թուրքիայի հարգարժան դիվանագիտական ավանդույթը կործանվել է:

Հեղաշրջման փորձից հետո մի քանի դիվանագետներ Թուրքիա վերադարձան: Այնուհետեւ նրանք հեռացվեցին, իսկ նրանց անձնագրերը, նաեւ կողակիցների անձնագրերը անվավեր ճանաչվեցին:

Իշխանություններին երեք տարի շարունակ չէր հաջողվում ապացույցներ ներկայացնել, որ այդ դիվանագետները հեղաշրջմանը որեւիցե կապ են ունեցել: Եվ ոչ ոք իրեն նեղություն չտվեց նրանց ասելու, թե ինչ պատճառով են հեռացվել:

Անցյալ շաբաթ երկուշաբթի իշխանությունները միանգամայն անսպասելի կարգադրել էին կալանավորել 249 դիվանագետների: Նրանցից 100-ից ավելին կալանավորվել է Անկարայում: Շատ վերլուծաբաններ պնդում էին, որ սա նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուին հղած ուղերձ էր, որը ԱԳ նախարարի պաշտոնն է զբաղեցրոել 2009-2014 թվականներն ընկած ժամանակահատվածում:

Դավութօղլուն վերջերս Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրապարակային քննադատել է Ստամբուլի ընտրություններում նրա պարտությունից հետո: Նա նաեւ հասկացրել է, որ նոր կուսակցություն կստեղծի, որպեսզի հակազդի Էրդողանին: Արդյունքում Էրդողանը  այն դիվանագետներին, որոնք ծառայության էին ընդունվել Դավութօղլուի օրոք, «գյուլենիստներ» անվանեց, ինչը արդի պայմաններում նշանակում է, որ նրանք Թուրքիայի դավաճաններն են:

Դատախազները հայտարարել են, որ դիվանագետներն իբր խաբեությամբ են հանձնել ընդունելության քննությունները:

Սակայն միանգամայն անհեթեթ է Դավութօղլուի գլխավորությամբ վիթխարի խարդախության գաղափարը: Թուրքիայում դիվանագիտական ծառայության անցնում են քառաստիճան քննական մարաթոնով: Անհնար կլիներ խաբել բոլոր 4 փուլերում եւ այդ կերպ անցնել: Դատախազները մեծ հնարամտություն պետք է դրսեւորեն՝ բացատրելու համար, թե ինչպես կարող էր նման խաբեությունն աննկատ մնալ, երբ քննության վերջին փուլում թեկնածուները մի ամբողջ ժամ անգլերենով զրույց են անցնում 12 դեսպանների հետ:

Ավելին՝ Էրդողանի կառավարության փոխնախարարն այն ժամանակ իր բլոգում պարծենում էր կրթության եւ այն դիվանագետների որակներով, որոնց այժմ խորդախության մեջ են մեղադրում: Նրանցից շատերն ավարտել են Թուրքիայի լավագույն համալսարանները: Մյուսները սովորել են լավագույն ամերիկյան համալսարաններում: Նրանց գովաբանող բլոգը դեռեւս ակտիվ է:

Ընդդիմադիր պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Թվիթերում գրել էր, որ ավելի քան 100 դիվանագետներ պարբերաբար ենթարկվել են կտտանքների եւ սեքսուալ հարձակումների, այդ թվում մահակով բռնաբարության, ոստիկանությունում կալանավորված լինելու ժամանակ:

Նրա թվիթից հետո Անկարայի փաստաբանների ասոցիացիան իրավաբանների խումբ էր նշանակել մեղադրանքների ուսումնասիրման համար: Նրանց եզրակացությունները ցույց են տվել, որ ոստիկանությունում տեղի են ունեցել  սարսափելի խոշտանգումներ:

Դիվանագետներին մերկ հարցաքննության, ծեծի եւ բռնաբարությունների են ենթարկել: Նրանց փաստաբանները նրանց հետ տեսնվելու իրավունք չունեն: Երբ դիվանագետներից մեկը կորցրել է գիտակցությունը, նրան հիվանդանոց են տեղափոխել: Բժիշկները հրաժարվել են խոշտանգումներն ապացուցող արձանագրություն տալ:

Ավելի ուշ դատարանում դիվանագետները դատավորին ասել են, որ նրանց խոշտանգել են, սակայն դատավորը հրաժարվել է դա արձանագորթյունում ներառել:

ԱԳՆ-ում 5 դիվանագետ կար, այդ թվում եւ ես, որ ավարտել եմ Հարվարդը: Նրանք բոլորը կամ հայտնվեցին բանտում կամ փախան երկրից:

Երկուշաբթի ոստիկանությունը արշավ է  անցկացրել իմ հայրենի քաղաքի իմ ընտանիքի տանը: Եթե ես Թուրքիայում լինեի, ինձ՝ որպես Հարվարդի շրջանավարտի, հենց հիմա կխոշտանգեին եւ կստիպեին խոստովանել, որ ես չեմ խոսում անգլերեն, ինչպես եւ իմ ընկերները, որոնք ավարտել են առաջատար ամերիկյան դպրոցները:

2014-ին Մոսուլում թուրք դիվանագետները գերեվարվել էին ԻՊ զինյալների կողմից, երբ նրանք գրավել էին Թուրքիայի հյուպատոսարանը: Նրանց 3 ամսից ազատել էին: Ահաբեկիչները նրանց չէին խոշտանգել:

Թուրքական իշխանություններն, առանց տատանվելու, իրենց ամենակրթված, ամենախոստումնալից դիվանագետների հետ հանուն փոքր քաղաքական շահի, արել այն, ինչը ԻՊ-ն չէր համարձակվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ