News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահ է, որ Թուրքիան «ինչպես նախկինում, շարունակում է մնալ ամբողջ մարդկության հույսը»՝ իր «ժողովրդավարությամբ եւ տնտեսությամբ», փոխանցում է Hurriet-ը:

«Թուրքիան, ինչպես նախկինում, շարունակում է մնալ իր բոլոր բարեկամների եւ մարդկության հույսը, չնայած ենթարկվում է ահաբեկչական հարձակումների, շրջափակումների եւ ծուղակների, բայց ոտքի վրա կանգուն է իր ժողովրդավարությամբ եւ տնտեսությամբ»,- հայտարարել է Էրդողանը Ուրազա-Բայրամի իր ուերձում:

Նրա խոսքով՝ աշխարհը զգալի փոփոխություններ է կրել, բայց Թուրքիան պատրաստ է «ամբողջ ուժով դիմակայել այս կրիտիկական շրջանը»:

Նա հավելել է, որ Թուրքիան շահավետ դիրքում է՝ իր ներդրումներով, նախագծերով եւ պետական ծառայություններով, որոնք իրականացվել են վերջին 17 տարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ