Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՄՆ Սիրակուզայի համալսարանի քաղաքացիության եւ հասարակական կապերի Մաքսվել դպրոցի Քաղաքագիտության բաժնի դոցենտ Ռայան Գրիֆիթսին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի Հանրապետության ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարներին, միջազգային գործընթացներում Արցախի ունեցած դերին եւ Արցախ այցելող օտարերկրացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից ճնշումներին վերաբերող հարցեր:
Ռայան Գրիֆիթսի հետազոտության առարկան՝ սեցեսիայի (անջատում) դինամիկայի, ինչպես նաեւ սուվերենության (ինքնիշխանության), պետական համակարգի եւ միջազգային կարգի ուսումնասիրությունն է: