News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երրորդ համաշխարհային պատերազմը վաղուց սկսված է։ Այս մասին այսօր՝ հունիսի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, անդրադառնալով տեղեկատվական պատերազմին։

Նրա խոսքով այս պատերազմի մասին ավելի պարզ հայտարարել են աշխարհի մասշտաբով ամենատեղեկացված մարդիկ. «Դրա մասին 2013թ.–ի սեպտեմբերին ազդարարեց Հռոմի պապը, ապա՝ Անգլիայի թագուհին։ Ես կարծում եմ այս երկու մարդիկ աշխարհի ամենաինֆորմացված մարդիկ են»,– ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով տարբերությունն այն է, որ եթե նախկինում պատերազմում էին զենքով, այսօր դա փորձում են մարդկանց կառավարելով անել։

«Կա պատերազմ մարդկանց ուղեղների եւ պատկերացումների համար։ Այդ պատերազմը գնալով ավելի հզոր է դառնում, քան զենքի պատերազմը»,– ասաց Վարդանյանը։

Անդրադառնալով Արցախյան խնդրին, Վարդանյանը ասաց, որ սա պարտության ճանապարհ է, առաջարկելով կոնկրետ քայլեր։

«Սա ծրագիր է, որ տանում է դեպի պարտություն։ Հաղթանակը կամ հարձակումն է կամ հակահարձակումը, այլ ճանապարհ չկա։

Նրա խոսքով երկրում մոբիլիզացիա չկա եւ պետք է հստակ քայլեր արվեն դրա համար։

«Դա իրականում անվտանգության խորհրդի խնդիրն է, մենք պետք է ԱԽ–ին լրիվ ուրիշ ֆունկցիոնալ առաջդրանք տանք։ Պետք է երկրում ցանկացած էլեմենտ սկսած՝ նախագահ, վարչապետ, կառավարություն, բոլորը հստակ իմանան իրենց դերը պատերամական գործողությունների  եւ մոբիլիզացիայի ժամանակ»,– եզրափակեց Վարդանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ