News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը սահմանափակող օրինագիծը, որ փողոց էր դուրս բերել բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցներին։ Դրանով նախատեսվում է այս խաղերը թույլատրել միայն  Ծաղկաձորում, Ջերմուկում, Սեւանում եւ Մեղրիում։ Օրենքն ամբվողջությամբ ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ Խորհրդարանը երկրորդ ըներցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց մեկ այլ վիճելի օրինագիծ եւս՝ «Պետական տուրքի մասին»։ Համաձայն այս լրամշակված օրենքի՝ մինչև մեկ տոննա ներկրվող ցեմենտի տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր կիլոգրամի համար 14 դրամ։ Սա էլ «Բարգավաճ Հայաստանի» սրտով չէր, ԲՀԿ-ականները պնդում էին, որ այս փոփոխությունը չի կարող տեղական ցեմենտը պաշտպանել իրանականից, եթե տուրք չի սահմանվում նաև ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա, որը եւս ցածր գնով գալիս է Իրանից եւ շուկայում նեղում է հայկական ցեմենտին։

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։ Իսկ այս իրավունքը հետագայում կարող է երկարեցվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Միհրան Պողոսյանը մինչ այս Ռուսաստանում կալանավորված էր, այնուհետեւ նրա խափանման միջոցը փոխվել էր եւ սահմանվել էր տնային կալանք:

«Մարտի մեկի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը չի կալանավորվի։ Քննիչի միջնորդությունն այսօր մերժեց դատարանը։ Հիշեցնենք, որ 2018-ի նոյեմբերին նրան կալանավորելու որոշում էր կայացվել, այն բեկանվել էր, այնուհետեւ դեկտեմբերին վերահաստատվել էր եւ կրկին բեկանվել։

Այսօր, «Վետօ» նախաձեռնությունը դարձյալ Սորոսի գրաենյակի առաջ էր, բայց այս անգամ համալրված շարքերով։ Նրանց էին միացել Ադեկվատի խումբը, Ռամկավար-ազատական կուսակցությունը, «Քաղաքացիական գիտակցություն» կազմակերպությունը, նաեւ կոմունիստներն ու մի ակտիվիստ Բելգիայից՝ հայազգի Քրիս Բերտերյանը, որ հայտնի «Դեղին ժիլետներ» ակցիայի կազմակերպիչներից է: Եկել էին արգելափակելու Սորոսի գրասենյակի ելումուտը։ Նրանց, ինչպես նախորդ անգամ սպասում էին ոստիկանները պատնեշ կազմած։ Ու սկսվեց հրմշտոց, ակտիվիստները հրում էին ոստիկաններին, ոստիկանները ետ էին հրում նրանց եւ այսպես երեք անգամ ապարդյուն փորձեցին ճեղքել պատնեշը։

Վեթինգի թեման շարունակում է մնալ ամենաքննարվողներից մեկը։ Այսօր, Զարուհի Փոստանջյանը վեթինգի սլաքն ուղղել է Փաշինյանի ու նրա ընտանիքի կողմը․ եթե լյուստարացիա, ապա ոչ դրվագային՝ հայտարարել է Փոստանջյանը եւ կոչ արել չբավարարվել միայ դատավորներով եւ վեթինգը սկսել Փաշինյաններից։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանն են վեճի մեջ։ Իոաննիսյանը նրան մեղադրում ապօրինի հարստանալու համար, խորհրդարանում պաշտոն ստանալուց հետո, ըստ նրա, Ալեն Սիմոնյանը կեղծ հայտարարագիր է ներկայացրել եւ կոծկել թանկարժեք մեքենան, այսինքն՝ մոտ 7 միլիոն դրամ։ Ալեն Սիմոնյանը հնարավոր բոլոր հարթակներից հերքում է այս մեղադրանքը, լրագրողների հետ զրույցում է հերքել, ֆեյսբուքում գրառում անելով, իսկ այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերում ցույց տվեց վարկային պայմանգիրը, որով ըստ նրա՝ գնել է այդ մեքենան։

Կեսգիշերին էլ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն էր ֆեյսբուքյան ուղիղ եթեր մտավ։ Նրան անհագստացրել էին քննադատաությունները, թե ինքը երկարաձգել է Մանվել Գրիգորյանի սրճարանի վարձակալությունը եւս 30 տարով։ Ընդհակառակը՝ տիկին քաղաքապետը պնդեց, որ այժմ քայլեր են ձեռնարկում այդ սրճարանի պայմանագիրը լուծելու համար, տարեկան վարձավճարը այժմ 23 հազար դրամ է, դարձրել են 7 միլիոն, եւ եթե վարձակալները հրաժարվեն մուծել այդ թիվը, իրենք կլուծեն պայմանագիրը։ Իսկ մինչ այդ որպեսզի այդ սրճարանը եկամուտ չունենա, կոչ արեց բոյկոտել նրա առաջարկած ջուրը նույնիսկ ամենաշոգ եղանակին։

Դոլարի փոխարժեքն այսօր աճել է, փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոն 536 դրամ է,  բրիտանական ֆունտը՝ 607, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 35 դրամ:

Հայաստանում հունիսի 4-ի օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում պասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +20 +22, վաղը ցերեկը՝ +36+37:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ