News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Հայ Բարեգործական Ընդհանուր Միության պատվիրակությանը՝ միության նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ԱԺ լրատվական ծառայությունից:

Աշոտ Ղուլյանը կարևորել է ՀԲԸՄ կողմից շարունակաբար իրականացվող ծրագրերն Արցախում և դրանց ազդեցությունը սոցիալական ու հանրային զարգացման գործում, ինչպես նաև համահայկական կազմակերպության դերը՝ Սփյուռքում հայ ինքնության պահպանման, Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման հարցում:

ՀԲԸՄ նախագահը ներկայացրել է գալիք ծրագրերի տեսլականը, միության ընթացիկ գործունեությունը, այդ թվում՝ Արցախում ՀԲԸՄ կենտրոնի հիմնադրման ուղղությամբ աշխատանքները՝ նշելով, որ ազնիվ համագործակցությունն ու Արցախում ժողովրդավարական գործընթացների առաջընթացը նպաստել են նաև իրենց գործունեության հաջողությանը:

Կողմերը քննարկել են նաև կրթական, սոցիալ-մշակութային բնագավառներում նոր հնարավորությունների կիրառման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ