News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ կենտրոնական բանկի գործունեության տարեկան հաղորդումից կարելի է եզրակացնել, որ կարծես թե, թվերի տվյալներով ամեն ինչ նորմալ է, կանխատեսվում է 6,1 տոկոս տնտեսական աճ 2019թ-ի համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում իր ելույթում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«Բայց սրանք բազմաթիվ հարցերի տեղիք են տալիս՝ ինչպե՞ս պետք է մեր տնտեսությունից զարգացում ակնկալել, եթե մեր տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան»,-ասաց նա՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո ներդրողները դեռեւս սպասումների մեջ են:

«Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք ներքին ռեզերվները ճիշտ եւ արդյունավետ են օգտագործվում, հատկապես ԿԲ-ի կողմից բանկային համակարգը կարգավորվո՞ւմ է այնպես, որ ներդրումներ ներգրավվեն: Կարծում եմ՝ այստեղ պատասխանը բացասական է: Ինչո՞ւ բանկային համակարգը ակտիվ չի սպասարկում ներդրումային միջավայրը, ինչու չի լրացնում այն բացը, որ մենք սպասում էինք արտաքին ներդրումներից: Ժամանակն է, որ ԿԲ-ն ճիշտ դրամավարկային քաղաքականություն իրականացնելով կարողանա ստեղծել ներդրումային միջավայր:

Չի սպասարկում պարզ պատճառով, որովհետեւ բանկային կապիտալը ձեւավորվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ժողովրդին թալանելու միջոցով ստեղծված կապիտալով, եւ այդ կապիտալը բնականաբար չունի ազդակ ներդրվելու տնտեսության մեջ»,-ասաց Բագրատյանը:

Նրա խոսքով, լինելով այլ ռեժիմի մասնակիցներ, նրանք ցանկություն չունեն ներդրումներն արագացնել:

Նա հավելեց, որ դրան զուգահեռ գյուղացիական տնտեսությունները կանգնած են լուրջ խնդիրների առաջ՝ չեն կարողանում ցածր տոկոսադրույքներով վարկերից օգտվել կամ էլ սեւ ցուցակներում են. «Հիմա կառավարությանը զեկուցել են, որ 130 000 մարդ այլեւս սեւ ցուցակներում չէ, բայց արդյոք այդպե՞ս է: Ես կարծում եմ՝ այստեղ խաբեություն կա եւ չի ներկայացված ճիշտ թիվը:

Այս պարագայում, եթե հետեւում ենք ընթացքին, խոշոր կապիտալը, ժողովրդի լեզվով ասած, թուխս է նստել՝ հույս ունենալով, որ ճուտ կհանի: Այդ ոսկե ձվերը ճուտ չեն հանելու, նեխելու են, որովհետեւ այդ կապիտալը չի աշխատելու եւ դատապարտված է վերադարձվելու այն մարդկանց, ումից խլվել է»,-հայտարարեց Բագրատյանը:

Նա նկատեց, որ այդ կապիտալի հիմքում կա հանցածին կապիտալ, որոշակի կասկածներ կան, որ այդ կապիտալը հնարավոր չէ արտահանել, այդ պատճառով էլ չի արտագաղթում. «Բանկային կապիտալից գումար չի արտագաղթել, որովհետեւ հնարավոր չէ այլ բանկերում այդ գումարները տեղաբաշխել: Այդ գումարների իրավական հիմքերը պետք է կարողանաս ցույց տալ, որ որեւէ եվրոպական կամ ամերիկյան բանկ ընդունի այդ գումարները: Հետեւաբար, դրանք դատապարտված են մնալ բանկերում»,-ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ ԿԲ-ն այս պարագայում պետք է նախաձեռնողական լինի, գնա գյուղացիների մոտ, գույքագրի հոգսերը, հետաքրքրվի, թե ինչու չեն զբաղվում ոչխարաբուծությամբ, այգեգործությամբ:

«Եթե ԿԲ-ն շարունակելու է լոմբարդային տրամաբանությամբ աշխատել, բնական է, որ ոչ մի ֆինանսավորում չի լինելու, որեւէ տնտեսություն չի զարգանալու: Ինչ ենք մենք առաջարկում. Քանի որ բանկային կապիտալը սառած վիճակում է զգալի հատվածում, պետք է կարողանանք ամեն կերպ ներգրավենք այդ կապիտալը ռեալ տնտեսության մեջ, դրա համար պետք է ռեֆորմների գնանք: Եթե բանկային համակարգը չգնա ռեֆորմների, հաղորդակից անողների տրամաբանությամբ, հեղափոխական ճնշումը խցանի պես դուրս էթռչելու բանկային համակարգից»,-ասաց բագրատյանը՝ հավելելով, որ որպեսզի բանը դրան չհասնի, պետք է բարեփոխումներ անել բանկային համակարգում: Նա առաջրկեց ստեղծել կոոպերատիվ բանկեր. «Դա ուղիղ գյուղացիների ֆինանսավորումն է գյուղացիների կողմից ստեղծված բանկերի միջոցով։ Ինչպես են ստեղծվում այդ բանկերը. մի քանի խոշոր համայնք բանկեր են ստեղծում, ներդրում անում, պետությունը համաֆինանսավորում է կապիտալը եւ բոլոր 8000 հոգին էլ բաժնետեր են, եւ նախանձախնդիր են ցածր տոկոսադրույքներով դնել, իրենք ընտրում են պրոֆեսիոնալ կառավարիչների եւ վարում նոր բանկային հարաբերություններ»:

Ըստ Բագրատյանի խոսքով, միայն գնաճը զսպելով՝ տնտեսություն չի զարգանում, գնաճը զսպելուն զուգահեռ պետք  է ակտիվ տնտեսական քաղաքականությամբ, վարկավորման խթանումով կարողանաս տնտեսություն զարգացնել։ «Հարեւան երկրների համեմատ մեզ մոտ գնաճը ցածր է, բայց հարեւան երկրներում գնողունակությունը բարձրանում է, մեզ մոտ չի բարձրանում: Եթե աշխատավարձն ու թոշակը չեն բարձրանում, գնաճն էլ 2 տոկոս է, բնականաբար, մեր գնողունակությունն ընկնում է»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Նա ընդգծեց, որ քանի դեռ Հայաստանում չկան երկար փողեր, իսկ դա 15 տարի եւ ավելին է, տնտեսությունը չի զարգանա. «Առաջարկում ենք, որ ԿԲ-ն որդեգրի մի քաղաքականություն, որի արդյունքում ինքը ժողովրդին կտանի բանկ, կամ վստահեցնում ենք, որ հակառակ պարագայում ժողովուրդը իրենց կուղեկցի բանտ: Ընտրությունը ԿԲ-ինն է»,- իր խոսքն ամփոփեց պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ