News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Նաիրի» ԲԿ–ի բժիշկները Մանվել Գրիգորյանին կալանավայր տեղափոխելու համաձայնություն չեն տվել։ Այս մասին այսօր՝  հունիսի 4–ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը։

Վերջինիս խոսքով՝ ոչ միայն բժիշկները համաձայնություն չեն տվել Մանվել Գրիգորյանին տեղափոխել կալանավայր,  այլև պարտադիր են համարել այն, որ նա պետք է գտնվի բժիշկների 24 ժամյա հսկողության տակ և պետք է բուժում ստանա ստացիոնար բժշկական կենտրոնում։

«Մանվել Գրիգորյանը ցանկություն է հայտնել իր հարազատների միջոցների հաշվին բուժում ստանալ «Նաիրի» ԲԿ–ում և նման պայմաններում անձի կամքին հակառակ նրան տեղափոխել կալանավայր, ուղղակի անընդունելի է և մարդու իրավունքների կոպիտ խախտում»,–ասաց նա։

Պաշտպանի պնդմամբ՝ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում.

«Հիմա ի՞նչ, պետք է սպասենք մինչև անձը մահանա՞։ Քրեական գործով շատ փակագծեր չենք բացում և չենք ասում, թե ինչու է այս գործը կարվել Մանվել Գրիգորյանի վրա, դատական պրոցես է գնում և կարծում եմ հանրությունը կտեղեկանա արդյոք անձը մեղավոր է, թե՞ ոչ»,–ասաց նա։

Այս ամենից պաշտպանը հետևություն է արել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում խոսել նրա մասին, որ անձը պաշտպանված է պետության կողմից, մեղմ ասած իրականությանը չի համապատասխանում։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ պաշտպաններին շուրջ 4 ժամ չի հաջողվել Մանվել Գրիգորյանին տեսակցել, Բաղդասարյանն ասաց.

«Պաշտպանները կաշկանդված չեն 24 ժամյա ռեժիմով տեսակցել  իրենց պաշտպաններին, իսկ մեզ 4 ժամ թույլ չեն տվել տեսակցել նրան, առանց պատճառաբանության»։

Հիշեցնենք, որ այսօր պետք է կայանար Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։  Սակայն Մանվել Գրիգորյանին չէին բերել դատարան։ Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ բանավոր կարգով տեղեկացրել են, որ րա վատառողջ լինելու կապակցությամբ չեն ներկայացրել։

Նշենք, որ երեկ՝ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց, սակայն նա  հրաժարվել է, ինչից հետո նրան տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ