News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր՝ մարտի 16-ին հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Աքսել Ֆիշերի հետ եւ քննարկել Հայաստանում ժողովրդավարական ազատությունների խնդիրը:

ՀԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես, քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատությունների հետ կապված խնդիրներ: Հատուկ անդրադարձ է եղել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու անիրավաչափ խոչընդոտների վերացման անհրաժեշտությանը, ինչպես նաեւ մարտիմեկյան սպանությունների բացահայտման հարցերին:

Քննարկվել են նաեւ ազատ եւ արդար ընտրությունների հետ կապված հարցերը, ներքաղաքական լարված իրավիճակի, ստեղծված ծանր սոցիալական վիճակի, Հայաստանի տնտեսությունում օլիգարխիկ եւ մենատիրական համակարգի ապամոնտաժման խնդիրները:

Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն
Նա ծանուցումն ստացել է երեկ, այսօր արդեն ճանապարհ է ընկել Երեւան...
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
Ըստ ՆԳՆ-ի, այս հանգամանքներով պայմանավորված՝ պարեկային ծառայության ծառայողների մեծամասնությունը...
«Հրապարակ». Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է
Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը...
«Ժողովուրդ». Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած վարչապետը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը
Հիշեցնենք, որ քննչական ծառայությունից ՁՊՎ տեղափոխելու ճանապարհին, ամբողջությամբ սեւ հագած...
«Հրապարակ». Համերգն առանց տեղական «իշխանիկների»
Ասում էին՝ մարզպետը հատուկ է այդ օրը մարզից «գործերով բացակայել»։ Իսկ Փարսյանը, գրել ենք, որ նեղացած է...
«Հրապարակ». Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել
Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք...
Ամենաշատ