News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ հնագույն մարդիկ կատարելագործված քարե գործիքները սկսել են պարբերաբար օգտագործել ավելի վաղ, քան 2,58 մլն տարի առաջ, ինչպես ցույց էին տվել նախորդ հետազոտությունների արդյունքները, հայտնում է Phys.org-ը:

Հնագետները պեղումներ են կատարել Եթովպիայի հյուսիս-արեւելքում հնագույն մարդկանց Bokol Dora 1 (Օլդուվայան մշակույթ) իջեւանատեղիում՝ այն վայրից ոչ հեռու, որտեղ 2013 թվականին գիտնականները գտել էին Homo կարգի հնագույն քարացածության ծնոտի ոսկորներ: Դրա տարիքը կազմել է 2,78 մլն տարի: Կարծիք կա, որ դրա տերը ապրել է մոտ 200 հազար տարի առաջ մինչ այն, երբ հոմինինները սկսեցին օգտագործել կտրող քարե գործիքներ:

Հետազոտողները 2,6 մլն տարվա շերտերում գտել են փշրած քարի կտորներ եւ կենդանիների ոսկորներ: Ընդ որում՝ Bokol Dora 1-ը համանման հնագիտական հուշարձաններից ամենահինն է: Սակայն հայտնի է աշխատանքի ավելի հին եւ պարզունակ գործիքների գոյության մասին, որոնք թվագրվում են 3,3 մլն տարով: Հայտնագործությունը, որ նման «տեխնոլոգիան» տնօրինում են նաեւ ժամանակակից շիմպանզեները, գիտնականներին ստիպել է կասկածել, որ պարզագույն գործիքները մարդու էվոլյուցիայի տարբերակիչ առանձնահատկությունն են:

Հետազոտողները հարց են բարձրացրել՝ ինչպե՞ս է նոր գտածոն համապատասխանում պրիմատների կողմից աշխատանքի գործիքների օգտագործման բարդ պատկերին: Պարզվել է, որ հայտնաբերված գործիքները տարբերվում են նմանօրինակներից, որոնք պատրաստել են ինչպես շիմպանզեները, այնպես էլ ավելի վաղ հոմինինները: Մարդու անմիջական նախնիների հիմնական տարբերությունը սնունդի ավելի նուրբ մշակման համար քարը սուր եզրով մանր կտորների կոտրելու ունակությունն էր: Այս ունակության ի հայտ գալը տեղի է ունենում գանգի ոսկորների փոփոխությունների հետ միաժամանակ: Ավելի պարզագույն տեսակները քարերն օգտագործել են միայն որպես մուրճ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ