News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունիսի 4-ին Ազգային ժողովի նիստին պատգամավորները երկրորդ ընթերցմամբ միաձայն հաստատեցին «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Օրինագծին կողմ է քվեարկել 114 պատգամավոր:

Առաջին ընթերցմամբ պատգամավորները կողմ են քվեարկել

 Դատական ակտերի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին (կողմ՝  113, միաձայն),

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթին (կողմ՝ 115, միաձայն),

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  մասին օրինագծին (կողմ՝ 115, միաձայն),

«Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին ( կողմ՝ 109, դեմ` 1, ձեռնպահ` 2),

Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագծին (կողմ՝ – 112, դեմ՝1, ձեռնպահ՝ 1):

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ