News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստերը հնարավորինս հաճախ կլինեն։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովը գլխավորող Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ հաճախականությամբ են հրավիրվելու նիստերը։ «Ըստ Տիգրան Կարապետյանի գիշեր–ցերեկ, բայց կարծում եմ՝ հնարավորինս հաճախ եւ էֆեկտիվ կլինեն հանձնաժողովի նիստերը»,–նշեց նա։ 

Անդրանիկ Քոչարյանը շեշտեց՝ զեկույցներով են հանդես գալու. «Զեկույցներ անպայման լինելու են, եզրահանգումների ենք մենք գալու, նույնիսկ եթե բացասական լինեն, մենք զեկույցներ հրապարակելու ենք, բայց դրանք լինելու են փաստերի վրա հիմնաված եւ ամենակարեւորը՝ փաստերը պետք է լինեն անառարկելի, զեկույցները ինչ հետեւանք կունենան, գուցե քրեական հետապնդման առիթ հանդիսանան, մեր որոշելիքը չի»։

Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, թե իրենք արդեն իսկ ուսումնասիրություն կատարել են, Քոչարյանը պատասխանեց. «Մենք կուսումնասիրենք Սեյրան Օհանյանի հնչեցրած այդ փաստաթղթի վերաբերյալ ինֆորմացիան, եթե ուսումնասիրություններ են արել, փորձենք հասկանալ, թե ինչ խորությամբ, եթե ուսումնասիրությունների արդյունքն այն է, որ այսօր ունենք մեր Զինված ուժերում եւ ոչ մի պատասխանատվության ենթարկված մարդ, ապա այդ ուսումնասիրությունները կատարվել են գաղտնի «գրիֆի» տակ պահելու համար։ Այս դեպքում շահառուն ո՞վ է, ես անձամբ ուզում եմ պարոն Օհանյանի կատարած աշխատանքին ծանոթանալ եւ կծանոթանանք հանձնաժողովում։ Մենք կարեւորում ենք այդ աշխատանքները։ Պաշտպանության նախարարության ղեկավար անձնակազմը ոչ միայն հույսը դնեն մեր հանձնաժողով գալ–գնալու հետ, այլ  իրենք էլ Սեյրան Օհանյանի սկսած աշխատանքներն ավելացնեն եւ հարստացնեն եւ մեր հանձնաժողովի հետ աշխատանքում ավելացնեն մեր հնարավոր անաչառ եզրակացությունը»։

Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ՝ ապրիլյան պատերազմի հարցով պատշաճ ուսումնասիրություն չի կատարվել. «Տարիներ շարունակ խոսվում է, որ ինչ–որ հարցեր կան, որոնք պարզաբանման կարիք ունեն, սակայն պարզաբանաման մասին ոչինչ չկա, միակ բանը, որ լսեցինք, այն էր, որ  Սեյրան Օհանյանը հանձնարարել է կատարել ուսումնասիրություն, սակայն ուսումնասիրության արդյունքը հասանելի չէ ոչ մեկին։ Կարող է մենք կարդանք Սեյրան Օհանյանի կատարած ուսումնասիրությունը և պարզվի, որ հանձնաժողովն անելիք չունի, դա հավանական չէ, բայց կարծում եմ՝ պետք է ուսումնասիրենք։ Քաղական պահանջը վաղուց կար, քաղաքական պահանջի սպասարկումը պետք է իրականցներ նախորդ իշխանությունը ապրիլի 4–ից հետո, բայց բավարարվեցին մի քանի պաշտոնատար անձանց աշխատանքից ազատելով, այդպես էլ պարզ չդարձավ՝  Միրզաբեկյանին ինչու են հանել, Չիլինգարյանին ինչի տարան բռնեցին, բաց թողեցին, Կարապետյանին ինչի հանեցին, հետո պարզվեցին, որ Կարապետյանի ուղարկած նյութերը ներկայիս վարչապետը կարդում է և ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պարզաբանումներ»։

Նրա խոսքով՝ օրակարգային հարցերի մեջ են ոչ միայն մարդկային, այլ նաեւ տարածքային կորուստները, մենք ուսումնասիրելու ենք նաեւ տարածքային կորուստների պատճառները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ