News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մահացու ջերմաստիճանի 20 օր, ավերիչ էկոհամակարգեր, միլիարդավոր հարկադիր տեղահանվածներ: Սրանք այն հավանական սցենարներն են, որոնք կարող են սպասվել 2050 թվականին, եթե միջոցներ չձեռնարկվեն կլիմայի փոփոխության զսպման համար:

Այսպիսի եզրակացության են եկել Մելբուրնում կլիմայի վերականգնման Ազգային կենտրոնի զեկույցի հեղինակները, հաղորդում է CNN-ը: 

Կենտրոնի պատրաստած փաստաթուղթը ոչ թե գիտական հետազոտություն է, այլ գոյություն ունեցող հետազոտությունների հիման վրա հնարավոր սցենարների մոդելավորում: Այն նկարագրում է սարսափելի ապագան, որում միլիարդավոր մարդիկ ստիպված կլինեն լքել իրենց բնակավայրերը, իսկ աշխարհի ամենախիտ բնակեցված քաղաքները մասնակիորեն լքված կմնան:  

Պաշտոնաթող ծովակալ եւ Ավստրալիայի պաշտպանության ուժերի նախկին ղեկավար Քրիս Բարրին գրում է, որ «միջուկային պատերազմից հետո գլոբալ տաքացումն ամենամեծ սպառնալիքն է մարդկության համար»:

Զեկույցի համաձայն՝ ապագան պոտենցիալ գլոբալ աղետներից մեկն է:

Հեղինակներ Դեւիդ Սպրատտն ու Իեն Դանլոպը նախազգուշացնում են, որ կլիմայի փոփոխությունն այժմ սպառնալիք է մարդկային քաղաքակրթության համար: 

Նրանք հիմնվում են գիտական հետազոտության վրա եւ կանխատեսում, որ եթե գլոբալ ջերմաստիճանը 2050 թվականին հասնի 3 աստիճանի ըստ Ցելսիուսի, ապա աշխարհի բնակչությանը 55%-ը 20 օր մահացու ջերմաստիճան կվերապրի:

Իսկ օրինակ Արեւմտյան Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում մարդիկ ստիպած կլինեն լքել իրենց բնակավայրերը: Իսկ սննդի արտադրությունը կընկնի չափազանց շոգ եղանակի եւ ջրի պակասի պատճառով: Հեղինակները պնդում են, որ ապրանքների պակասի դեպքում գները կաճեն:

Ծովի մակարդակի բարձրացումը մարդկանց կստիպի լքել Մումբայը, Ջակարտան, Գուանչժոուն, Հոնկոնգը, Հոշիմինը, Շանհայը, Բանգկոկն ու Մանիլան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ