News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովն այսօր երկրոդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց 2008-ի մարտի 1-ին տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը, աջակցության չափն ու կարգը կորոշի կառավարությունը։ Ի դեպ, տուժած ոստիկանները, որոնք քրեական հետապնդման են ենթարկվել, շահառուների ցանկում չեն լինի։ Մի օրինագիծ էլ առաջին ընթերցմամբ ընդունվեց, որը նախաստեսում հողի հարկից ազատել գյուղացիներին, եթե նրանց բերքը կարկուտի, երաշտի կամ այլ աղետից տուժի։

Երեկ Գագիկ Ծառուկյանը խմբակցության նիստ էր արել եւ զգուշացրել թիմակից պատգամավորներին, որ որեւէ  մեկը անհատական կարծիք չասի, իրավունք չունի։ Այս զգուշացման պատճառը Վարդան Ղուկասյանի հայտարարություն էր, որ Ռոբերտ Քոչարյանը պետք ազատության մեջ լինի։ Կարծիք ասելու իրավունք երեկ ոչ, բայց այսօր արդեն ունեն Ղուկասյանն էլ, մյուսներն էլ․ Ծառուկյանը սրբագրեց իր խոսքը։ 

Երեկ երեկոյան գեներալ Մանվել Գրիգորյանին սայլակով դուրս են գրել Նաիրի բժշկական կենտրոնից եւ տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։ Այսօր նրա փաստաբանը հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանն դուրս են գրել նրա կամքին հակառակ, Գրիոգորյանը ցանկացել էր հարազատների միջոցների հաշվին բուժում ստանալ «Նաիրիում»։

Այսօր նաեւ պետք է կայանար Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։  Սակայն Գրիգորյանին չէին բերել դատարան՝ վատառողջ լինելու պատճառով։ Դա հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո դատարանը որոշեց նիստը հետաձգել։

ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին են ծեծել երկու անգամ՝ տան, ապա աշխատավայրի մոտ։ Այս մասին ակտիվիստը հայտնել էր ֆեյսբուքյան էջում, նաեւ գրել, որ ծեծողները դաշնակցականներ են եղել։ Հարուցվել է քրեական գործ, կա  բերման ենթարկված։ ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը այսօր ֆեյսբուքում  հայտարարել է, որ ծեծողն ինքն է եղել, եւ դաստիարակչական ապտակ է տվել ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող երիտասարդին։ Մանուկյանի օրինակով այլ դաշնակցականներ ևս՝ ավելի քան 20 հոգի, գնացել են Կենտրոնի բաժին եւ և ծեծի պատասխանատվությունը վերցրել իրենց վրա։

Ջիվան Աբրահամյանը, որ սպառնացել էր քարով ցխել Բակո Սահակյանի գլուխը, քրեական հետանդման չի ենթարկվի, նրա սպառնալիքների մեջ քննչական կոմիտեն հանցակազմ չի տեսել, քրեական գործի հարուցումը մերժվել է ։ Ջիվան Աբրահամյանը այսօր նաեւ հանրահավաք է հրավիրել՝ դատավորների հրաժարականի եւ Հանրային խորհրդի լուծարման պահանջով։ Արձագանքողները շատ չէին։ Ջիվանի պահանջները լսելու էին եկել մոտ երկու տասնյակ քաղաքացիներ։

Դոլարի փոխարժեքն այսօր նվազել է՝ կազմելով 480 դրամ, եվրոն 539 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 608, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 36 դրամ:

Հայաստանում հունիսի 5-ին օրվա երկրորդ կեսին տեղ-տեղ սպասվում են անձրեւ եւ ամպրոպ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +37+39:

 

 

 

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ