News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ԱՄՆ-ին կոչ է արել հարգել ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների պահանջմունքները՝ Մերձավոր Արեւելքում ցանկացած հետագա խաղաղ գործողությունների ժամանակ, հաղորդում է AP-ը:

Յունկերն ու ԱՄՆ նախագահի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները քննարկել են տարածաշրջանում հետագա գործողությունների հարցը: Քուշների խնդրանքով հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

ԵՄ պաշտոնյաները լսել են Քուշների գաղափարներն ու նշել ԵՄ հետքրքրվածությունը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում:

Նրանց խոսքով՝ «տարածաշրջանի տնտեսական զարգացումը վճռորոշ նշանակություն ունի, այն պետք է ուղեկցվի կենսունակ քաղաքական գործընթացով՝ հաշվի առնելով թե իսրայելցիների, թե պաղեստինցիների պահանջմունքները»:

Նշենք, որ Բահրեյնում հունիսի 25-26-ը ԱՄՆ-ը կներկայացնի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման հարցով իր ծրագրի տնտեսական բաղկացուցիչ մասը: Դեռեւս հայտնի չէ, թե երբ կքննարկվի այդ ծրագրի քաղաքական մասը: ԵՄ-ը նախկինի պես հակված է երկու պետությունների ստեղծմանը:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկիին…
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Վերոհիշյալն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և մեր տարածաշրջանի համար, հատկապես այս շրջանում, երբ Հայաստանի և Ադրբեջանի...
Ամենաշատ