News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝  դատավորին զրպարտելը կապված գործը կամ նյութերը դատարանում քննելու հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Ավելի վաղ NEWS.am–ի հետ զրույցում ԱԱԾ–ից հրաժարվել էին մեկնաբանել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ 2019 թ.  մայիսի 20-ին, «Facebook.com» սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը» վերտառությամբ  հրապարակում էր տեղադրել, որն արտատպել էին տարբեր լրատվամիջոցներ։

Հրապարակման մեջ նշված է, որ ըստ աղբյուրի՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ քրեական դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը եւ Մխիթար Պապոյանը։ Այս հրապարակումից հետո  ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում էր տվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ