News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկը (ՀԲ) իջեցրել է 2019 եւ 2020 թվականների նավթի մեկ բարելի գնի կանխատեսումը մինչեւ 66 եւ 65 դոլար համապատասխանաբար, ասվում է «Համաշխարհային տնտեսության հեռանկարները. լարվածության աճ, ներդրումների անկում» զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Սպասվում է, որ նավթի գները կկազմեն մեկ բարելը միջինը 66 դոլար 2019-ին եւ 65 դոլար 2020-ին, ինչը աննշան իջեցում է հունվարի համեմատ եւ արտացոլում է գլոբալ ակտիվության թուլացումը։ Կանխատեսումը բավական անորոշ է եւ կախված է քաղաքական որոշումներից, մասնավորապես՝ արդյո՞ք կերկարացվի 2019-ի երկրորդ կեսի համար պայմանավորվածությունը ՕՊԵԿ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն) երկրների եւ նրանց գործընկերների միջեւ նավթարդյունահանման ծավալը կրճատելու վերաբերյալ»,- ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ նավթարդյունահանման կրճատումը հանգեցրել է «չգործարկված արտադրական հզորությունների» ծավալի առաջացմանը, ինչը նվազեցնում է նավթի գների կտրուկ աճի հավանականությունն առաջիկայում։

Զեկույցում նշվում է, որ այս տարվա առաջին կեսին նավթի գները վերականգնվել են՝ կազմելով միջինը 64 դոլար, ինչին նպաստել են ՕՊԵԿ երկրների եւ նրա գործընկերների պայմանավորվածությունները, ինչպես նաեւ ԱՄՆ որոշումը՝ բացառել Իրանի դեմ նավթային պատժամիջոցները։ Սաուդյան Արաբիան, օրինակ, նպաստել է նավթի մատակարարումների նվազմանը՝ իր արդյունահանման ծավալը կրճատելով օրական 1 մլն բարելով 2018-ի վերջի համեմատ, այն դեպքում, երբ Ռուսաստանը արդյունահանումը կրճատել է օրական 0,2 մլն բարելով։ Մյուս կողմից՝ նավթարդյունահանման ծավալները Միացյալ Նահանգներում շարունակել են աճել, եւ «երկիրը պահպանել է դիրքերը որպես աշխարհում խոշոր նավթարտադրող»։ Վենեսուելայում նավթարդյունահանման ծավալները շարունակում են նվազել եւ կազմել են միջինը մոտ 0,8 մլն բարել օրական՝ 2018-ի 1,4 մլն բարելի համեմատ։

ՕՊԵԿ-ը եւ նավթի մյուս արտադրողները, որոնք չեն մտնում կարտելի մեջ, անցած տարվա դեկտեմբերին պայմանավորվել են արդյունահանումը կրճատել օրական 1,2 մլն բարելով 2018-ի հոկտեմբերի համեմատ։ Այս որոշման համաձայն՝ ՕՊԵԿ 11 երկրներ, որոնք մասնակցում են համաձայնագրին, պետք է արդյունահանումը նվազեցնեն օրական 812 հազար բարելով՝ 25,94 մլն բարել։ Տասը երկիր, որոնք չեն մտնում ՕՊԵԿ-ի մեջ, այդ համաձայնագրի շրջանակում պետք է նվազեցնեն արդյունահանումն օրական 383 հազար բարելով՝ 17,937 մլն բարել օրական։ Ռուսաստանը, մասնավորապես, պետք է օրական արդյունահանումը նվազեցնի 228 հազար բարելով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում մինչեւ 2025թ. մտադիր են առաջին անգամ ատոմային էլեկտրակայան վերագործարկել
ԱՄՆ դաշնային կառավարությունը մտադիր է վերագործարկել ատոմային էլեկտրակայան...
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
«Հայկական Ատոմային էլեկտրակայան» -ն ու «Ռուսատոմ սերվիս»-ը ստորագրեցին հովացման համակարգերին առնչվող պայմանագիր
Ամբողջ ծրագիրը շահագործման ժամկետի երկարացման առաջին փուլով  է ներդրված…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորում, Ալավերդիում, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Պորտուգալիայում կառուցվել է Եվրոպայի ամենամեծ արևային էլեկտրակայանը
Cerca-ն համալրված է ավելի քան 310 հազար երկդիմաց արևային մարտկոցներով...
Ամենաշատ