News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Այն, որ «Մարտի 1»-ի գործով 10 անձանց սպանությունների գործով կա ձերբակալված, դա նախ ցույց է տալիս ՀՔԾ-ի հետեւողական աշխատանքը: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով 10 անձանց սպանությունների գործով առաջին ձերբակալությունն է տեղի ունեցել, ձերբակալվածը ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանն է, ով կասկածվում է հրազենի գործադրմամբ Զաքար  Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու մեջ:

«Բոլորս ենք հասկանում, որ վերջին 10 տարում «Մարտի 1»-ի գործով ոչ թե քննություն է տեղի ունեցել, այլ ամեն ինչ արվել է, որ բոլոր հնարավոր փաստերը կոծկվեն: Այն փաստը, որ պարկուճները փոխված են, նշանակում է՝ ամեն ինչ է փոխված՝ մարդիկ, դեմքերը, դեպքերը: Այս պայմաններում եթե ՀՔԾ-ն կարողացել է հասնել նրան, որ կոնկրետ մարդ ձերբակալի, ես ուղղակի այդ լուրը իմանալուց հետո բնականաբար, նաեւ էմոցիոնալ պահեր եմ ապրել: Շատ բան չեմ կարող ասել, քանի որ խոսքը դեռ ձերբակալման մասին է, չգիտենք՝ մեղադրանք կառաջադրվի, չի առաջադրվի: Բայց որ մարտի 1-ի բոլոր սպանությունները պետք է բացահայտվեն եւ այն, որ ակնհայտ է, որ քննությունը հենց 2008-ի մարտի 1-2-ից սկսած տարվել է կոծկելու ուղղությամբ, դա ակնհայտ է»,-ասաց վարչապետը:

«Դուք երեւի հիշում եք փաստահավաք խմբի աշխատանքի հրապարակված մասերը, որտեղ ակնհայտ էր նաեւ այդ հարցաքննությունից, որն Անդրանիկ Քոչարյանն էր վարում, որ ոստիկանության ներկայացուցիչները ոչ թե պատմում են ճշմարտությունը, այլ փորձում են հնարավոր ձեւերով կոծկել այն: Այնտեղ տեսարան կար, երբ մի պաշտոնյա ասում էր, որ ավտոմատները լցրել է բեռնախցիկը եւ բերել բաժանել է ինչ-որ անձանց»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ