News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2016-ի ապրիլյան իրադարձությունների խորհրդարանական քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ընդդիմախոսների վրա քաղաքական ճնշում գործադրելու համար։ Այսպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ Աղասի Ենոքյանը հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ենոքյանի կարծիքով՝ հանձնաժողովի գործունեությունը չի սահմանափակվի տեղեկատվության հավաքմամբ։ «Եվ թե ինչ հարցերի է պատասխանելու հանձնաժողովը՝ այնքան էլ պարզ չէ։ Եթե խոսքն այն մասին է, թե ով է սկսել պատերազմը, պատասխանն ակնհայտ է՝ Ադրբեջանը։ Եթե խոսքն այն մասին է, որ կարող էին ավելի լավ հակադարձել՝ դրա համար փորձագիտական, այլ ոչ թե խորհրդարանական հանձնաժողով է պետք։ Ինչպես ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, այդ մարդիկ անգամ չեն ծառայել, ինչպե՞ս կարող են գնահատել զինվորականների գործողությունները։ Հարազատներին հրավիրելու մասին հայտարարություններն առհասարակ հասկանալի չեն։ Ավելի շուտ, դա պատրվակ է դժգոհություն ու ճնշում արտահայտելու հարթակի ստեղծման համար, այդ թվում Արցախի իշխանության վրա»,- նշել է Ենոքյանը՝ ավելացնելով, որ Փաշինյանն օգտագործում է բոլոր մեթոդները Արցախի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար, եւ դա միջոցներից մեկն է։

Միաժամանակ, դա գեներալիտետի եւ բանակի հերթական թափահարումն է։ Ծանր պայմաններում ծառայության համար շնորհակալության փոխարեն՝ դժգոհություններ եւ կշտամբանք, ինչը չի կարող չանդրադառնալ բանակի մարտունակության վրա, ասում է Ենոքյանը։ Ընդ որում՝ նա հիշեցրել է, որ այդ իրադարձությունների կարեւոր մասնակիցներից մեկը նշանակվել է հենց Փաշինյանի խորհրդական, թեեւ Սերժ Սարգսյանի օրոք ազատված էր։ Ենոքյանի կարծիքով, եթե հետաքննությունն անցկացվի էլ, պետք է դա անել փակ ռեժիմով, մանավանդ որ ավելի վաղ արդեն հայտարարվել էր՝ 800 հեկտարի հանձնումը թելադրված էր մարտավարական անհրաժեշտությամբ։ «Չի կարող ժողովուրդը հրապարակում լուծել՝ դա մարտավարական լուծո՞ւմ էր, թե՞ ինչ-որ մեկի սխալը»,- ընդգծեց Աղասի Ենոքյանը՝ ավելացնելով, որ Սեֆիլյանը չէ՞ որ խոստացել է ազատագրել, հիմա նրան Սերժ Սարգսյանը չի խանգարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ