News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Հիմա բանաձեւ կա՝ ազգային արժեքների համար մարդ ծեծել. սա ասում են այն ուժերը, որոնք «ազգային արժեքների» համար 25-30 տարի երկիրը թալանել են: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին դաշնակցականների կազմակերպած ակցիային, երբ ՀՅԴ անդամները հերթով գնացել են  Կենտրոնի ոստիկանություն եւ հայտնել, որ իրենք են ծեծի ենթարկել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին:

«Թալանելիս ազգային արժեքների մասին ոչ մի խոսք: Էդ որ աչքով էին տալիս, բա զինված ուժերը, բա բանակը, իրենք թալանել են քաղաքացուն, թալանել են բանակը, թալանել են իրավապահ համակարգը, թալանել են պետական բյուջեն, թալանել են ամեն ինչ»,-ասաց Փաշինյանը:

Ճշտող հարցին, թե խոսքը ՀՅԴ-ականների մասի՞ն է, վարչապետն արձագանքեց. «Խոսքն իշխանության մեջ եղած այն ուժի մասին է, որն ասում է՝ հանուն ազգային արժեքների բռնության եմ ենթարկելու: Եթե այդպես է, երեկվա ակցիայից հետո պետք է իրավապահ մարմինները պարզեն՝ ինչ-որ երկու հոգի որոշել են մարդ ծեծել, ծեծե՞լ են, թե՞ եղել է հանձնարարական եւ դա կազմակերպված ակցիա է: Եթե կազմակերպված ակցիա է, դրա իրավական գնահատականը պետք է փոխվի: Բոլոր այն մարդիկ, որոնք բռնություն են քարոզում, նրանք հատ-հատ բերվելու են պատասխանատվության: Հիմա չեմ ուզում վերադառնալ այն բառապաշարին՝ ասֆալտին փռել, պատերով տալ: Որեւէ մեկը թող մեր բարեկրթությունը չշփոթի թուլության հետ»,-հայտարարեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 3–ին ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Նա նաեւ լուսանկար էր հրապարակել բռնության հետքերով:  Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով: Հունիսի 4-ին, միջադեպի մասնակից լինելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել մեկ անձ: NEWS.am–ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը ՀՅԴ–ական Յուրա Հովհաննիսյանն է:

Քաղաքացուն  բերման ենթարկելու ոստիկանության հաղորդագրությունից հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը եւ այլ դաշնակցականներ Facebook սոցիալական ցանցում գրառումներ էին կատարել՝ հայտնելով, որ իրենց վրա են վերցնելու ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ