Ադրբեջանի զինուժի իրականացրածը դատապարտելի ակցիա է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ շաբաթ սահմանին զոհ ունեցանք, եւ արդյոք ինքը փորձել է ուղիղ կապի հաստատել Ադրբեջանի նախագահի հետ, ու հասկանալ, թե ինչի հետեւանք էր այս ամենը:
«Դա դատապարտելի ակցիա է, այն ինչ իրականացրել են Ադրբեջանի զինված ուժերը, եւ Հայաստանի կառավարությունը դրա հետ կապված ձեռնարկել է եւ ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները»,-ասաց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, հակառակորդի արձակած կրակոցից զոհվել է ՊԲ հարավարեւելյան (Մարտունի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ժամկետային զինծառայող 19-ամյա Սիփան Սերժիկի Մելքոնյանը: