News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ինձ թվում է ոստիկան Յուրի Տեփանոսյանի վրա կրակել են ՊՊԾ գնդի տարածքից,  200-300 մ հեռավորությունից։ Այս մասին այսօր՝ հունիսի 5–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով վկա Համլետ Ղուկասյանը։

Նա  2016թ.  հուլիսյան իրադարձությունների ժամանակ աշխատել է ոստիկանության հատուկ միջոցների  կիրառման վաշտում։

Վկան պատմեց , որ 2016թ. հուլիսի 30–ին մարտական մեքենայով շարժվել են Խորենացի փողոցի ուղղությամբ, երբ կրակել են այն մեքենայի վրա, որում եղել է Յուրի Տեփանոսյանը։

«Տիգրան Մեծի խաչմերուկից շարժվեցինք Խորենացի փողոց , մեր դիմացը Կռան մեքենայով փակ էր, մի պահ կանգնեցինք, մեր հետևից գալիս էր  «Հունդայի»  մակնիշի մեքենան, որի մեջ էր Յուրի Տեփանոսյանը։ Այդ պահին 2-3 կրակոց լսվեց, մեքենայի միջից դուրս եկավ Մհեր Չիլինգարյանը, վազելով մոտեցավ՝ հարվածեց մեր մեքենայի դռանը , ասաց՝ արագ քշեք,  կրակում են։ Այդ պահին մեր մեքենայի վարորդը մեքենան մի փոքր կողքի քաշեց, «Հունդային» մեծ արագությամբ թեքվեց դեպի Կայարանի կողմ նկատեցինք որ «Հունդայի» մեքենայի հետևի ապակին ծակվել է,  իմացանք, որ Յուրին գլխի հատվածում ստացած կրակոցից մահացել է»,––ասաց նա և հավելեց.

«Ինձ թվում է կրակոցը ՊՊԾ գնդի կողմից էր, մեր կանգնած տեղից 200-300 մ հեռավարությունից»։

Վկան պատմեց, որ Տեփանոսյանին ճանաչել է 2014թ.–ից, միասին նույն զորամասում են ծառայել, ընկերական հարաբերություններ են ունեցել։

Ղուկասյանի խոսքով՝  Տեփանոսյանն  իր անմիջական հրամանատարի՝ Գուրգեն Գրիգորյանի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել։

Գործով ամբաստանյալ Պավել Մանուկյանը հետաքրքրվեց, թե որտեղի՞ց է իմացել, որ կրակոցը գնդի տարածքից է եղել,  վկան պատասխանեց,

«Ես հաստատ չգիտեմ գնդի տարածքից էր, թե՝ որտեղից»։

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման 13-րդ օրը՝ հուլիսի 30-ին՝ ՊՊԾ գնդի տարածքիից դուրս՝ մեքենայի մեջ:  Ըստ մեղադրական եզրակացության՝ Յուրի Տեփանոսյանի սպանությունը կատարել է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը` պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի աշխատասենյակից հափշտակած «ՍԿՍ» տեսակի ակոսափող որսորդական հրազենով, մի քանի հարյուր մետր հեռավորությունից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ