News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պատերազմների սկսվելու սպառնալիք կա Վենեսուելայում եւ Պարսից ծոցում, այս եւ մի շարք այլ տարածաշրջաններում կոնֆլիկտային ներուժի վտանգավոր կուտակում է տեղի ունենում: Այս մասին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօր ամբողջ համաշխարհային հանրությունը  հայտնվել է գլոբալ մարտահրավերների եւ միջազգային անվտանգության սպառնալիքների առաջ: Աշխարհի տարբեր անկյուններում միլիոնավոր մարդիկ բախվել են պատերազմի սպառնալիքին: Սիրիայում, Վենեսուելայում իրադարձությունները, ինչպես նաեև Պարսից ծոցում մեր աչքի առջեւ սրացող իրադրությունը, Իրանը, դրա վառ վկայությունն են», - ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին ելույթ ունենալով՝ ասել է Լեբեդեւը:

Նրա գնահատմամբ՝ հայտնիուժային կենտրոնների ապակառուցողական գործողությունների արդյունքում միջազգային հարաբերություններում կոնֆլիկտային ներուժի վտանգավոր կուտակում է տեղի ունենում, արժեզրկվում են սպառազինությունների վերահսկման պայմանավորվածությունները եւ մեխանիզմները, ռազմականացվում է տեղեկատվական տարածությունը, լարվածության նոր օջախներ են առաջանում»:

Լեբեդեւը նշել է, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը տեղի ունենում բավականին բարդ միջազգային իրադրության ֆոնի վրա:

«Տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությունն այսօր փլուզվում է ժամանակակից աշխարհում գերիշխելու, իրենց ազդեցության ոլորտը ցանկացած գնով ընդլայնելու  ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համառ փորձերի պատճառով», - ընդգծել է Լեբեդեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ