News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Փաստաբան Վահե Գրիգորյանը ՀՀ նախագհ Արմեն Սարգսյանին որակել է ոչ լեգիտիմ նախագահ, այդ դեպքում պետք է հասկանալ ոչ լեգիտիմ նախագահի առաջադրած ՍԴ դատավորի թեկնածուն արդյոք լեգիտիմ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։

«Վահե Գրիգորյանը բարձրացրել  է ՀՀ նախագահի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը, ստացվում է ոչ լեգիտիմ նախագահը առաջադրել է լեգիտիմ դատավորի թեկնածուի՞»,–նշեց նա։

Նույն խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն էլ իր հերթին հավելեց. «Առնվազն 4 անգամ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելն ու Աժ–ում խորհրդարանական մեծամասնության կողմից այդ թեկնածուներին չընտրելը անլուրջ վերաբերմունք է թե՛ ԱԺ–ի, թե՛ սահմանադրական ինստիտուտի և նախագահի նկատմամբ։ Առնվազն պետք է անկեղծ լինել և ասել, որ այս գործընթացում ինչ–որ մի բան այն չէ։ Ունեցանք մի իրավիճակ, երբ ընդամենը մեկ օր անց նախագահի կողմից ներկայացվեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Ընդմանեը 1 տարի առաջ նույն Վահե Գրիգորյանը նախագահ Արմեն Սարգսյանին որակում էր որպե տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ, ոչ լեգիտիմ նախագահ, պետք է հասկանանք իր բնորոշմամբ ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրված թեկնածությունն արդյոք լեգիտիմ է համարվում, թե ոչ»։

Նշենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է.

«Եվ այս՝ մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից»,- ասել էր Վահե Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ