News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները մտածում են «ԱԺ կանոնակարգում» որոշակի փոփոխություններ իրականացնելու մասին, որպեսզի հետագայում կարեւորագույն հարցերի քննարկման նպատակով ստեղծվելիք հանձնաժողովներում ներառված լինեն ոչ միայն որեւէ հանձնաժողովի անդամներ, այլ նաեւ առանձին պատգամավորներ, որոնք այս կամ այն հարցի վերաբերյալ ունեն մաքսիմալ տեղեկություն, ինչպես նաեւ տիրապետում են քննարկվող խնդրի մանրամասներին։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ պատասխանելով ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի մասին հարցին։

«Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման այս տարբերակը մեզ եւս անհասկանալի է։ Մասնավորապես, մենք մամուլից տեղեկացանք, որ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է ստորագրահավաք, որի հիման վրա ձեւավորվել է հանձնաժողովը, այսինքն՝ որոշվել է, որ Պաշտպանության եւ ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովը պետք է իրականացնի այդ ժամանակավոր հանձնաժողովի գործառույթները։ Քանի որ ԲՀԿ–ական պատգամավորները նախորդող 1-2 տարիներին բարձրաձայնել են ապրիլյան պատերազմի մտահոգիչ կետերի վերաբերյալ, առնվազն ազնիվ կլիներ, որ այդ ստորագրահավաքին մասնակցեին ինչպես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, այնպես էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ։   Մեր պատգամավորները մտածում են կանոնակարգում որոշակի փոփոխություններ իրականացնելու մասին, որ հետագայում կարեւորագույն հարցերի քննարկման նպատակով ստեղծվելիք հանձնաժողովներում ներառված լինեն ոչ միայն այդ հանձնաժողովի անդամները, այլ նաեւ առանձին պատգամավորներ, որոնք այս կամ այն հարցի վերաբերյալ ունեն մաքսիմալ տեղեկություն, ինչպես նաեւ տիրապետում են քննարկվող խնդրի մանրամասներին»,–նշեց նա։

Հարցին՝ մտահոգիչ չէ, որ պետության համար կարեւորագույն հարցը քննության առարկա է դառնում Աժ–ում, ԱԺ ԲՀԿ–ական փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Ձեր մտահոգությունները, բնականաբար, խորը տրամաբանություն ունեն։ Ապրիլյան այդ դեպքերից հետո մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել տարբեր հարթակներում քննարկելու, այդ ժամանակահատվածում Աժ տարբեր խմբակցության ներկայացուցիչներով, այդ թվում նաեւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միասին եղել ենք Արցախում, որտեղ պետական ամենաբարձր մակարդակից մինչեւ տարբեր զինվորական պաշտոններ զբաղեցնող անձանց հետ հանդիպումներ ենք ունեցել, քննարկումներ ենք ունեցել, վերլուծություններ ենք արել, սակայն եթե կան այնպիսի հանգամանքներ, որոնք գտնում ենք դեռ բացահայտված չեն,  եւ հանձնաժողովը կարող է լիարժեք ուսումնասիրել եւ բացահայտել, այդպիսի գործընթաց պետք է տեղի ունենա՝ միեւնույն ժամանակ ապահովելով, որ մեր երկրի անվտանգության հարցերը հրապարակային չդառնան»։

Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի աշխատանքային  առաջին հանդիպումը։  

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ