News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունիսի 5-ին Երեւանում Հայաստանի Հանրապետության եւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազությունների  ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Հանձնման եւ քրեական գործերով իրավական օգնության ցուցաբերման բնագավառում համագործակցության գործնական հիմնահարցերը» թեմայով կլոր սեղան:

Միջոցառումն իրականացվել է 2018թ. նոյեմբերին Թեհրանում ՀՀ եւ ԻԻՀ գլխավոր դատախազների կողմից ստորագրված «ՀՀ գլխավոր դատախազության եւ ԻԻՀ գլխավոր դատախազության միջեւ 2019-2020թ.թ. համագործակցության մասին» ծրագրով: Դրանով նախատեսված միջոցառումների մի մասն անցկացվում է ՀՀ-ում, իսկ մյուս մասը՝ ԻԻՀ-ում:

Վերոնշյալ կլոր սեղանի անցկացումը դրանցից առաջինն է:

Հանդիպման ընթացքում ՀՀ եւ ԻԻՀ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձ են կատարել հանձնման (էքստրադիցիայի) եւ քրեական գործերով իրավական օգնության ոլորտում առկա ընթացակարգային եւ բովանդակային մի քանի ակտուալ խնդիրների, քննարկել միջազգային իրավունքի եւ երկու երկրների օրենսդրական իրավակարգավորումների համատեքստում դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումները, երկու երկրների դատախազությունների միջեւ այս ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

Ներկայացնելով տվյալ ոլորտում ունեցած փորձը՝ երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները մեծապես կարեւորել են քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցությունը եւ երկուստեք փաստել, որ 2019-2020թթ. համագործակցության ծրագիրը նպաստում է գործակցության հետագա ամրապնդմանը, երկու երկրների դատախազների փոխընկալման դյուրացմանը: Նրանք ընդգծել են նման ձեւաչափով հանդիպումները հաճախակի դարձնելու կարեւորությունը, նշելով, որ դրանք նպաստում են կոնկրետ գործերով առաջացող աշխատանքային բնույթի խնդիրները հնարավորինս օպերատիվ լուծելուն, գործնական հարաբերությունների սերտացմանն ու փոխվստահության ամրապնդմանը:

ԻԻՀ գլխավոր դատախազության պատվիրակությանը ընդունել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա բարձր է գնահատել երկու դարավոր հարեւան երկրների միջեւ բոլոր մակարդակներով հաստատված ջերմ, բարեկամական հարաբերությունները, ունեցած ընդհանուր պատմական, մշակութային ժառանգությունը: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ ԻԻՀ գլխավոր դատախազության հետ տարիների ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը լիարժեքորեն համապատասխանում է երկու երկրների  միջեւ հարաբերությունների մակարդակին եւ ոգուն, ինչը նոր շնչառություն է ստացել նախ 2017թ. Սանկտ-Պետերբուրգում, այնուհետ արդեն Թեհրանում ՀՀ եւ ԻԻՀ գլխավոր դատախազների հանդիպումների, համագործակցության վերոնշնալ ծրագրի ստորագրման, դրանով նախատեսված միջոցառումների մեկնարկի արդյունքում: Արմեն Հարությունյանը համոզմունք է հայտնել որ սկսված ծրագրային միջոցառումների իրականացումը նպաստելու է ինչպես հանձնման եւ քրեական գործերով իրավական փոխօգնության, այնպես էլ անդրազգային հանցավորության եւ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում երկու երկրների ներուժի համատեղմանն ու արդյունավետ օգտագործմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ