News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նույնպես պետք է բացատրություններ տա, թե ինչպես է նրա՝ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ հնարավոր եղել այդպիսի լայնածավալ գործի կոծկումները: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»-ի գործով 2008-ին ոստիկանության շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանի ձերբակալմանը։ Նշենք, որ հունիսի 4–ին Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել 2008 թվականի «Մարտի 1-ի» դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին, որը կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:

Քոչարյանը պատմեց, որ Գեղամ Պետրոսյանին իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խումբը հանդիպել է 2 անգամ. առաջին բացատրությունը չի բավարարել իրենց, եւ կանչել են երկրորդ անգամ։

«Մեզ մոտ կասկածներ եղել են, թե՛ զինված ապօրինի խմբավորումների, թե՛ ապօրինի եւ անհամաչափ ուժերի կիրառման, թե՛ այն կադրերի առնչությամբ, որոնք այսօր գտնվում են նախաքննական մարմնի տրամադրության տակ: Նախաքննական մարմինը  Գեղամ Պետրոսյանին ոչ միայն կանչել է բացատրություններ տալու, այլ նաև կարծեմ միջնորդել է կալանավորման, դա կապում է կոնկրետ սպանության հետ»,- ասաց նա եւ նշեց, որ գործը նախկինում չէր բացահայտվում, քանի որ իշխանությունները կոծկում էին գործը, իսկ այժմ այդ կոծկողներից մեկը փախուստի մեջ է։

«Սպանությունների մասով նոր բացահայտումների պետք է սպասել: Ես ենթադրում եմ, այո, որովհետեւ նախաքննական մարմինը ցույց տվեց, որ ինքը հետեւողական մեծ ծավալի աշխատանք է կատարում: Եվ այդ աշխատանքի արդյունքում կունենանք ոչ միայն քաղաքական պատվերների մեկուսացում, այլ կունենանք նաեւ պրոֆեսիոնալ քննիչների այն խումբը, որն ի վիճակի կլինի բացահայտել այն մնացած հանցագործությունները, որոնք սպասում են իրենց բացահայտմանը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ