News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Մարտի 1-ի» զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության համար ձերբակալված ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանն ինձ վրա դրական տպավորություն է թողել։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Նա դրական տպավորություն է թողել ինձ մոտ, իր գործառույթները բարեխիղճ կատարել է, թե հիմա ինչն ոնց է, նախաքննությամբ պարզ կլինի, եթե մեղավոր է, պետք է պատասխան տա»,–ասաց նա։

Օսիպյանը նշեց, որ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին տեղեկացել է մամուլից։

«Անկախ ամեն ինչից եթե նախաքննությամբ կպարզվի, կհիմնավորվի մեղքը, ով ուզում է լինել, պետք է պատասխանատվություն կրի»,–շեշտեց ոստիկանապետը։

Հարցին՝ հնարավոր է ոստիկանության համակարգից նաեւ այլ անձինք ձերբակալվեն, Օսիպյանը ոչինչ չբացառեց. «Եթե պարզվի, որ ես՝ գնդապետ Օսիպյանը լինելով ՀՀ ոստիկանության պետ, մեղադրվեմ որեւէ հարցում, թող պատասխան տամ օրենքի սահմաններում»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավոր էր Գեղամ Պետրոսյանը կարող էր առանց հրահանգի կատարեր այն գործողությունները, որում նրան կասկածում են, Օսիպյանը վկայակոչեց «Ոստիկանության մասին» օրենքը, որում հստակ սահմանված է երբ կարող է ոստիկանությունը գործխադրել զենք եւ երբ է արգելվում։

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն է տարածել 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի ձերբակալության մասին, ով կասկածվում է 10 զոհերից մեկի՝ Զաքար Հովհաննիսյանի սպանության համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ