News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արդի աշխարհը չի կարող ստեղծել ԱՄՆ պատժամիջոցներին դիմակայելու գլոբալ արդյունավետ մեխանիզմներ, քանի որ Վաշինգտոնի տնտեսական հզորության հիմնական այլընտրանքային կենտրոնները՝ Եվրամիությունը եւ Չինաստանը, դրանում առայժմ տարբեր պատճառներով շահագրգռված չեն։ Նման եզրահանգում է արվում Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողով-2019-ի համար պատրաստված «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Եվրոպան ԱՄՆ կրկնակի պատժամիջոցների կրակի ներքո» զեկույցի հեղինակն  է «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն, Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի ծրագրային տնօրեն Իվան Տիմոֆեեւը։ Հետազոտությունում նա վերլուծում է ամերիկյան պատժամիջոցներին ոչ միայն Եվրոպայի, այլեւ Չինաստանի դիմակայության պատրաստակամությունը։

Զեկույցում ուշադրության կենտրոնում են հայտնվում այսպես կոչված երկրորդային պատժամիջոցները՝ ամերիկյան իշխանությունների պատժիչ միջոցներն այն անձանց եւ ընկերությունների հանդեպ, որոնք բիզնես են վարում նրանց հետ, ովքեր հայտնվել են պատժամիջոցների հիմնական ցուցակներում։ Վաշինգտոնը կարող է տուգանել նման ձեռնարկություններին եւ մարդկանց, եթե նրանք իրենց հաշվարկների մի մասն իրականացնում են Միացյալ Նահանգներում։ Իսկ քանի որ գլոբալ ֆինանսական համակարգի վերահսկողությունը մնում է ԱՄՆ ձեռքում, համաշխարհային ընկերությունների մեծ մասը խոցելի վիճակում է հայտնվում։ Ֆինանսական համակարգի վերահսկողությունը թույլ է տալիս ԱՄՆ-ին համեմատաբար հեշտ հայտնաբերել նման գործարքները։

ԵՄ պատասխանը

Վերջին տարիներին, նշվում է զեկույցում, ԱՄՆ տուգանային պատժամիջոցների հիմնական հարվածը բաժին է ընկել եվրոպական բիզնեսին։ Թեեւ պատժամիջոցների ռեժիմի խախտումների առավել մեծ քանակություն հայտնաբերվել է ԱՄՆ-ում (133 դեպք 201-ից 2009 թվականին), վճարված գումարների չափով առաջին տեղում եվրոպական բիզնեսն է (ավելի քան 4,6 մլրդ դոլար, ինչը կազմում է գանձված տուգանքների ընդհանուր գումարի մոտ 83 տոկոսը, իսկ եթե ԵՄ ընկերություններին գումարենք Շվեյցարիան, ապա տուգանքների բաժինը կկազմի արդեն 94 տոկոս)։ Ընդ որում՝ մի շարք դեպքերում ամերիկյան արդարադատությունը եվրոպական ընկերությունների, առաջին հերթին՝ բանկերի գործողությունները որակել է որպես պատժամիջոցների գիտակցաբար արված խախտումներ։

Եվրոպան փորձում է դիմակայել ԱՄՆ տնտեսական ճնշմանը, որպեսզի նախեւառաջ պաշտպանի իր բիզնեսի շահերը։ Նման նախադեպեր եղել են Խորհրդային Միության ժամանակ, երբ եվրոպական երկրները դեմ են հանդես եկել ԱՄՆ փորձերին՝ խանգարելու ԽՍՀՄ-ից արեւմուտք գազատարի կառուցմանը 1990-ականների կեսերին, երբ Վաշինգտոնը հասավ պատժամիջոցների ինտերնացիոնալացման Իրանի հանդեպ, 2018-ին իրանական միջուկային գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո, ինչին ԵՄ-ը պատասխանեց INSTEX հաշվարկի  առանձին գործիքի ստեղծման ծրագրերով։

Բայց հենց վերջին ճգնաժամը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ցույց տվեց, որ արդյունավետ հակադարձել Եվրոպան այժմ ի վիճակի չէ։ INSTEX-ն այդպես էլ մինչեւ հիմա չի ստեղծվել։ Չի բացառվում, որ ինքն էլ կհայտնվի ամերիկյան պատժամիջոցների ներքո։ Եվրոպական բիզնեսը բավականաչափ հեռացել է Իրանից՝ ընտրելով ամերիկյան շուկան։ Եվրոպայի վճռականությունը՝ Թեհրանի հետ առեւտուրը պահպանելու գործում, նույնպես նվազում է Իրանի կողմից գործարքի գծով իր պարտավորությունների մի մասից հրաժարվելու ֆոնին. քաղաքական առումով Եվրամիությունը մնում է ԱՄՆ դաշնակիցը՝ չնայած բիզնեսի կրած վնասներին։ Ի դեպ, Իրանից կամավոր հեռացած ընկերությունները հազիվ թե ուժեղ ազդեցություն գործեն իրենց առաջնորդների վրա, որպեսզի նրանք վերանայեն իրենց որոշումը։

Չինական տարբերակ

Այս պայմաններում դոլարի հետ չկապված այլընտրանքային ֆինանսական համակարգի ստեղծման միակ հարթակ կարող էր դառնալ Չինաստանը, քանի որ տնտեսական հնարավորություններով միայն նա է համադրելի ԱՄՆ-ին: Սակայն Վաշինգտոնը այս երկրի տնտեսական աճի սկսվելուց եւեթ բավականին զուսպ սահմանափակող միջոցներ է կիրառում նրա ձեռնարկությունների դեմ: 1989 թվականին Տյանանմեն հրապարակում ուսանողական ելույթները ուժով ցրելուց հետո մտցված սահմանափակումների մեծամասնությունը հանվել էր: Չինական մի շարք ձեռնարկություններ հայտնվեցին երկրորդ պատժամիջոցների գործողության տակ, սակայն ընդհանուր ծավալով դրա արդյունքը չինական տնտեսության համար գրեթե աննշան էր: Չինական տուգանված ձեռնարկությունների թվում, ի տարբերություն Եվրոպայի, բանկեր չկան, որոնք վճարում են խոշոր տուգանքներ, առաջին հերթին այն պատճառով, որ չինական բանկերը խուսափում են համանման ռիսկային գործողություններից:

Իրավիճակը կարող է փոխվել, եթե ԱՄՆ երկրորդ պատժամիջոցները հարվածեն չինական բիզնեսի ֆլագմաններին, ինչպես արդեն տեղի է ունենում Huawei ընկերության դեպքում: Պեկինը, սակայն, հազիվ թե դիմի լուրջ գործողությունների, եթե ԱՄՆ-ն մտցնի լայնածավալ պատժամիջոցներ, իսկ դա քիչ հավանական է երկրների միջեւ տնտեսական սերտ համագործակցության պատճառով:

«Համաշխարհային ֆինանսական համակարգի փոփոխության հավակնորդների բացակայությունը ներկայումս ցեմենտում է ԱՄՆ գերազանցությունը»,- եզրահանգում է կատարում զեկույցի հեղինակը: Սակայն անմիջապես էլ նշում է, որ պատժամիջոցների ներգործությունը, այնուամենայնիվ, սահմանափակ է մնում՝ դրանք ցավոտ գործիք են Վաշինգտոնին ոչ հարմար երկրների նկատմամբ, սակայն սովորաբար ընդունակ չեն հանգեցնելու նրանց քաղաքական կուրսի փոփոխության: Համաշխահային տնտեսության մեջ սերտ ինտեգրացիան եւ դրա զարգացման ընդհանուր բավականին բարձր մակարդակը թույլ են տալիս ճնշմանն արդյունավետորեն դիմակայել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում. Ինգրիդա Շիմոնիտեն՝ Ալեն Սիմոնյանին
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի վարչապետը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Բորելը և Վարհելին կոչ են արել Վրաստանին ձեռնպահ մնալ ԵՄ անդամակցությունը վտանգող օրենքների ընդունումից
Սա շատ մտահոգիչ իրադարձություն է, և այս օրենքի վերջնական ընդունումը բացասաբար կանդրադառնա...
Հայաստանն, ըստ նախնական համաձայնության, առաջին անգամ օգնություն կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից
Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
Ամենաշատ