News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմից ոչ հեռու գտնվող Ուպլանդս Բրուի քաղաքային վարչությունը ասշխատակիցներին կընտրի ռոբոտի հետ հարցազրույցի արդյունքներով: Առաջին թափուր տեղը, որը պետք է ռոբոտը փակի, համացանցային նախագծերի համակարգողի  հաստիքն է: Քաղաքապետարանը հույս ունի, որ այս կերպ կհաջողվի ընտրել ամենաարժանավոր թեկնածուներին, եւ գործընթացի վրա չի ազդի մարդկային գործոնը, փոխանցում է «Եվրապուլսը»:

Հարցազրույց անցկացնող Tengai ռոբոտը մշակել են Ստոկհոլմի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի ռոբոտաշինության մասնագետները՝ շվեդական TNG գործակալության հետ համատեղ: Ռոբոտի խնդիրն է գնահատել թեկնածուի պրակտիկ հմտությունները: Ռոբոտը հաշվի չի առնում թեկնածուի սեռը եւ տարիքը, ուշադրություն չի դարձնում նրա ընտանեկան դրության կամ հոբբիի վրա:

Եթե ռոբոտն իր խնդիրը կատարի, այն կարող են իրենց զինանոց վերցնել նաեւ կոմերցիոն ընկերությունները:

Մշակողները նշում են, որ Tengai-ն օգտակար կլինի մեծ ընկերությունների համար եւ հեռու գտնվող աշխատանքի համար աշխատողներ վարձելու նպատակով: Իսկ փոքր ընկերությունների համար աշխատակիցների անձնական որակների կարեւորությունը չափից ավելի մեծ է, որ դրա գնահատումը վստահեն ռոբոտին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ