News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականների ստեղծած ծույլ ռոբոտը կարողանում է մագլցել ճոպանների սարդոստայնով եւ տեղափոխվել մի ճոպանից մյուսը։ Ռոբոտը քիչ էներգիա է սպառում եւ կուտակիչները լիցքավորում է արեւային մարտկոցների օգնությամբ, ուստի այն կարելի է օգտագործել վայրի բնությանը հետեւելու համար։ Ռոբոտը կարելի է տեսնել տեսանյութում, տեղեկացնում է Planet-today-ը։

Ճոպանով մագլցող մեքենաները կարող են նպաստել տեխնիկայի շատ ոլորտների առաջընթացին։

Օրինակ, հեռանկարային են թվում ռոբոտների մշակման նախագծերը էլեկտրագծերի ստուգման համար, ինչպես նաեւ խիտ արեւադարձային անտառներում ռոբոտների օգտագործման նախագծերը, որտեղ ծառերի ճյուղերը միահյուսվում են միմյանց։

Էներգաարդյունավետ ռոբոտը, որը կարող է մագլցել ճոպաններով, ստեղծվել է ամերիկացի ինժեներների կողմից, որոնց խումբը գլխավորել է Մագնուս Էգերշտեդտը Ջորջիայի Տեխնոլոգիական ինստիտուտից։

Նորարարական տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս մեքենային ճարպկորեն տեղափոխվել մեկ ճոպանից մյուսը, ինչպես նաեւ տպավորիչ այլ հնարքներ կատարել։

Ռոբոտի կարեւոր բաղադրիչներից է արհեստական զարգացած ինտելեկտը, որի շնորհիվ մեխանիկական ալարկոտը կարող է ինքնուրույն գծել իր երթուղին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ