News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գլխավոր դատախազությունը ստացել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների` հանցագործության մասին հաղորդումը: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ հաղորդումն ուղարկել են ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով։ Հիշեցնենք, որ հունիսի 4-ին Մանվել Գրիգորյանի փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել իրավապահներին՝ Մանվել Գրիգորյանին տեսակցելու արգելքի հետ կապված։

Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանի խոսքով՝  հունիսի 4-ին շուրջ չորս ժամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ի վարչակազմը առանց պատճառաբանության թույլ չի տվել պաշտպանական կողմից տեսակցել Գրիգորյանին, ինչից հետո Բաղդասարյանը՝ փաստաբանի մասանգիտական գործունեությանը խոչընդոտելու փաստով  հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել:

Նշենք, որ հունիսի 3–ին Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ–ից  տեղափոխել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, այնուհետև՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։

Այսօր նրա վիճակը կտրուկ վատացել է և նրան դարձյալ տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է արել վարորդին և ատրճանակով կրակել. վարորդին հոսպիտալացրել են
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային...
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ…
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ