News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են ուսանողուհու կողմից իրեն եւ եղբոր երեքամյա դստերն առեւանգումից ազատելու համար որպես փրկագին 1.000.000 ՀՀ դրամ պահանջելու պատրվակով խաբեությամբ ազգականներից հափշտակություն, ինչպես նաեւ՝ սուտ մատնություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ Երեւան քաղաքի բնակչուհին՝ ծնված 1999 թվականին, ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը 2019 թվականի մայիսի 8-ին դանակի սպառնալիքներով Երեւան քաղաքի Արցախի փողոցի շենքերից մեկի մուտքում հանելով իր բլուզը, կիսամերկ վիճակում նկարել է իրեն, ապա ճշտել համացանցում ունեցած իր կայքերի գաղտնաբառերը եւ իր կիսամերկ լուսանկարները հրապարակելու ու իր հարազատներին վնասելու սպառնալիքով հարկադրել է վերցնել եղբոր երեքամյա դստերն ու դուրս գալ տնից, ում պահանջը կատարելով եղբոր դստեր հետ միասին գնացել է այգի։

Ըստ 19-ամյա ուսանողուհու հաղորդման՝ այգում գտնվելու ընթացքում, իբր հեռախոսով հետեւել է, թե ինչպես է անհայտ անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի՝ իրեն պատկանող «մեսենջեր» հավելվածի միջոցով իր անունից նամակագրություն վարել մոր եւ եղբոր հետ, վերջիններիս տեղեկացրել իրենց առեւանգման մասին եւ որպես ազատման փրկագին պահանջել 1.000.000 ՀՀ դրամ` սպառնալով, որ գումարը չտալու դեպքում այլեւս չեն տեսնի իրենց:

Աղջիկը միաժամանակ նշել է, որ իրեն ահաբեկած անձի պահանջով, իր հարազատների կողմից IDram վճարային համակարգով իր հաշվեհամարին ուղարկված գումարից կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամ եւ այն թողել նշված անձի մատնանշած տաքսի ավտոմեքենայում, ապա եղբոր դստեր հետ միասին վերադարձել տուն:

Քննչական գործողությունների եւ Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 19-ամյա աղջկա կողմից ներկայացված հաղորդման մեջ մատնանշված հանգամանքներն իրականությանը չեն համապատասխանում:

Միաժամանակ պարզվել է նաեւ, որ խաբեությամբ, ձեւացնելով անհայտ անձի կողմից իր եւ եղբոր դստեր առեւանգումը, ծնողներից եւ եղբորից աղջիկը պահանջել եւ խարդախությամբ հափշտակել է գումար:

Դեպքի առթիվ  2019 թվականի մայիսի 27-ին ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին եւ 30.05.2019թ. ընդունվել վարույթ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝  3-րդ կուրսի ուսանողուհին, ակնկալելով բարելավել ընտանիքի ֆինանսական վիճակը, գտնվելով հեռուստասերիալի ազդեցության ներքո, որում ինչ-որ մեկին առեւանգել են եւ պահանջել փրկագին, որոշել է նման բան կազմակերպել, որպեսզի ծնողները դիմեն որեւէ մեկին՝ պարտքով գումար տալու խնդրով, իսկ այն ստանալուց հետո, գումարը  տրամադրել ծնողներին՝ բացատրելով, որ անցել է աշխատանքի։

Այդ նպատակով 2019 թվականի մայիսի 17-ին, եղբոր երեքամյա դստեր հետ զբոսնելու  պատրվակով դուրս է եկել տնից, ապա իր անձնական կայք-էջից, այլ անձի անունից կապ է հաստատել մոր եւ եղբոր հետ՝ հայտնելով, որ իրենց առեւանգել են եւ ներկայացրել է պահանջ՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար իր հաշվեհամարին փոխանցելու վերաբերյալ՝ սպառնալով, որ ոստիկանություն դիմելու եւ գումարը չփոխանցելու դեպքում իրենց այլեւս չեն տեսնի:

Երեխայի հայրը՝ 19-ամյա ուսանողուհու եղբայրը, սպառնալիքները որպես իրական ընդունելով, կնոջ մորաքրոջից պարտքով գումար է վերցրել եւ նույն օրը, պահանջը ներկայացնելուց երեք ժամվա ընթացքում, IDram վճարային համակարգի միջոցով, սպառնալիքների հեղինակի մատնանշած, վերջինիս անվամբ բացված հաշվեհամարին է փոխանցել 820.000 ՀՀ դրամ գումար։

Այնուհետեւ, համոզվելով գումարի փոխանցման մասին, աղջիկը կանխիկացրել է 600.000 ՀՀ դրամը եւ վերադարձել տուն`պնդելով առեւանգման մասին։

Մի քանի օր անց, տեղեկանելով, որ մայրը ոսկեղենն է գրավադրել՝ պարտքով վերցված գումարը վերադարձնելու նպատակով, պատմել է ողջ եղելությունը, մորը տվել 600.000 ՀՀ դրամն ու նրա հետ միասին կանխիկացրել հաշվեհամարին մնացած 220.000 ՀՀ դրամը:

Կատարվածի վերաբերյալ 19-ամյա աղջիկը տվել է խոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ