News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

WITSA-ի նախագահ Իվոն Չուի հրավերով ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի նախապատրաստական ընթացքը և մասնակցության հնարավորությունները ներկայացրել է ասիական 60-ից ավելի ընկերությունների ղեկավարներին։ WITSA-ի՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի, նախագահը գործարարների խմբի հետ Հայաստանում էր մարտին, որի ընթացքում նույնպես քննարկումներ են ծավալվել երևանյան համաժողովի շուրջ։

Թայբեյում գործարարների համար կազմակերպված հանդիպմանը նշվել են հոկտեմբերին, համաժողովի օրերին Երևանում կազմակերպվող «Դիջիթեք 2019» ցուցահանդեսին մասնակցելու, երկրների ՏՏ արդյունաբերությունը միասնական տաղավարներով ներկայացնելու, ոլորտի համաշխարհային առաջատարներին լսելու հնարավորությունները, օրակարգի թեմաները։

«Երևանում անցկացվելիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի վերաբերյալ մեծ հետաքրքրություն ենք նկատում ասիական ընկերությունների կողմից։ «WCIT 2019»-ը մեր երկիր բերելով, ի սկզբանե նպատակ էինք դրել Հայաստանն ընդգծել աշխարհի ՏՏ գլոբալ քարտեզին՝ ներդրողների և գործարարների հետաքրքրությունն առաջացնելու համար։ Տարբեր երկրներում գործարարների հետ վերջին ամիսների մեր շփումները ցույց են տալիս, որ գաղափարն, ըստ էության, արդեն տեսնում ենք գործնական ընթացքի մեջ»,- նշել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

 «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը՝ WITSA-ն։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մակրոնը պատմել է «ամբողջ Ուկրաինան գրավելու» Ռուսաստանի մտադրությունների մասին
Մակրոնի խոսքով՝ Պուտինը հատուկ գործողությունը շարունակելու «մեծ վճռականություն» է հայտնել, եթե Ուկրաինան չընդունի Ռուսաստանի պայմանները․․․
WCIT 2019-ի հայաստանյան թիմը հրավեր է ստացել՝ կազմակերպելու իր երկրորդ խոշոր տեխնոլոգիական կոնֆերանսը Մոսկվայում
Նախ նրանք խոսում էին, մենք` լսում, հետո մենք սկսեցինք խոսել, նրանք էին լսում...
ՌԴ նոր վարչապետը Հայաստանում կայացած WCIT 2019-ի հիմնական բանախոսներից էր
Facebook-ի իր էջում «Այբ» դպրոցը արդեն շնորհավորել է Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ...
all.me-ն՝ WCIT 2019-ի բլոքչեյնի եւ թվային ակտիվների թեմայով նիստի ուշադրության կենտրոնում (ֆոտո)
Հարց ու պատասխանների նիստի ժամանակ all.me group տնօրենների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հակիրճ պատմեց all.me-ի մասին...
WCIT 2019-ի համար ծախսվել է նախնական 5 մլն դոլարից ավելի, 450 մլն դրամն է հատկացվել ՀՀ բյուջեից. Ալեքսանդր Եսայան
Հայաստանյան եւ արտասահմանյան ընկերությունների համագործակցության եւ ներդրումների առումով նա ասաց...
Facebook-ը Libra-ի հարցում շատ համարձակ քայլի է դիմել. Արթուր Վայլոյան
Ընդունելությունը ցնցող էր, ես ինձ զգում եմ ինչպես տանը…
Ամենաշատ