News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դատախազության ներկայացուցիչներին:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ քրեական եւ քաղաքացիական գործերով իրավական փոխօգնության, դատապարտյալների փոխանցման, վճիռների ճանաչման եւ իրավական համագործակցության այլ ձեւաչափերին առնչվող մի շարք հարցեր:

Փոխնախարար Քոչարյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, ընդգծել է երկու երկրների միջեւ բարեկամական հարաբերություններին համահունչ իրավական փոխօգնության ոլորտում ձեւավորված գործնական սերտ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկու պետությունների միջեւ գործող իրավական օգնության համաձայնագրերի կիրառման հարցերին: Վիգեն Քոչարյանը նշել է, որ առկա մեխանիզմների կիրառումը եւ կատարելագործումը ամուր հիմք պետք է ծառայի իրավական փոխգործակցության արդյունավետության ապահովման համար: 

Ամփոփելով քննարկումը՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը իրավական ոլորտում համագործակցությունը զարգացնելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Նախարար. Իրանը զգալի աջակցություն է ցուցաբերել Հայաստանին Ինժեներական քաղաքի կառուցման գործում
Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իրանի դեսպանին
Ամենաշատ