News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը (European Commission against Racism and Intolerance ECRI) հինգշաբթի եզրակացություն է հրապարակել 2016 թվականին Ադրբեջանին ներկայացված երկու առաջնահերթ առաջարկությունների կատարման վերաբերյալ:

contact.az-ը հայտնում է, որ ECRI-ն իշխանություններին առաջին հերթին առաջարկել էր պայմաններ ստեղծել անկախ քաղաքացիական հասարակության զարգացման համար: Այս կապակցությամն ECRI-ն նշում է որոշ դրական  իրադարձություններ՝ արտասահմանյան դոնորների համար դրամաշնորհների գրանցման ընթացակարգի պարզեցման մասին նախագահական հրամանը եւ կառավարության ու քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսություն սկսելը: Չնայած այս դրական պահերին, իշխանությունների կողմից շարունակվում են սահմանափակող միջոցները, որոնք նպաստավոր պայմաններ չեն ստեղծում հասարակական կազմակերպությունների անկախ գործառնության համար: Որոշ դեպքում դա հանգեցնում է նրան, որ այս ՀԿ-ները չեն կարողանում իրենց աշխատանքը վերականգնել: Սա հաշվի առնելով՝ ECRI-ն եզրակացնում է, որ իր առաջարկությունները չեն կատարվել:

Երկրորդ՝ ECRI-ն իշխանություններին խորհուրդ է տվել կատարել Եվրոպային խորհրդին անդամագրվելիս տված խոստումը՝ օրենսդրություն ընդունել այլընտրանքային զինծառայության մասին, ինչպես նախատեսված ՝ Ադրբջանի Սահմանադրության 76-րդ հոդվածով: Հանձնաժողովը նշում է, որ Ադրբեջանի իշխանությունները նման օրենսդրություն ընդունելու ոչ մի նախաձեռնություն չեն ձեռնարկել, եւ այս առաջարկությունը չի կատարվել:

Եզրահանգումները հիմնված են կառավարության պատասխանների եւ այլ աղբյուրների տեղեկությունների վրա: Դրանք վերաբերում են միայն առաջնահերթ առաջարկություններին եւ ուղղված չեն Ադրբեջանում ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի իրադարձությունների բազմակողմանի վերլուծությանը:

Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովը մարդու իրավունքների պահպանումը վերահսկող մարմին է, որը մասնագիտացած է ռասիզմի, ռասայական, էթնիկ, ազգային ծագման, մաշկի գույնի, քաղաքացիության, կրոնի, լեզվի, սեռական կողմնորոշման եւ գենդերային նույնականության հիմքով խտրականության, այլատյացության, հակասեմականության եւ անհանդուրժողականության դեմ պայքարին առնչվող հարցերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ