News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մատենադարանի գիտաշխատող, պրոֆեսոր Արծրունի Սահակյանը դատի է տվել Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Վարչական դատարան ներկայացված հայցը պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության մասին է։

NEWS.am–ի հետ զրույցում Սահակյանը հայտնեց, որ Տեր–Ղեւոնդյանն իր համբավն արատավորել է 2019թ. ապրիլի 6–ին կայացած հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ։

Ըստ հայցվորի՝ Տեր–Ղեւոնդյանն իր ելույթում հայտարարել է, որ իբր Սահակյանը Մատենադարանի միջնադարյան ժողովրդական մշակույթի ձեռագիր աղբյուրների հետազոտման խումբը հիմնել է՝ ճնշում գործադրելով հանգուցյալ  տնօրեն Հրաչյա Թամրազյանի վրա, խաբեությամբ,  շանտաժով եւ բանսարկությամբ։

«Նա այնքան հեռու է գիտությունից, որ նրան թվում է, թե գիտական  խումբը ստեղծում են ինչ–որ շանտաժով, ճնշում գործադրելով։ Նա կարծում է, թե սա առեւտրի բազայով ինչ–որ առանձին  նյութատեխնիկական բաժին բացելու նման հարց է։ Երբ 40 տարի Մատենադարանում աշխատած մարդն իր 40 տարվա  տնօրեն ընկերոջ հետ պայմանավորվել է գիտական առանձին խումբ ստեղծել, սա համարել շանտաժով արված՝ վկայակոչելով հանգուցյալին, կրկնակի հանցանք է»,–ասաց նա՝ նշելով, որ Տեր—Ղեւոնդյանի հայտարարությունները իր համար վիրավորական են։

Նշենք, որ այս տարվա ապրիլին Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանն որոշել էր փակել Սահակյանի ղեկավարած գիտահետազոտական խումբը։  Խմբի ղեկավարն ու աշխատակիցները նշում են, որ դա անձնական հաշվեհարդարի հետեւանք է։

Սահակյանի հայցադիմումը դատարան է մուտքագրվել երեկ՝ հունիսի 5–ին եւ մակագրվել Երեւան քաղաքի դատարանի դատավոր Զարուհի  Նախշքարյանին։

Տպել
Ամենաշատ